close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի ԿԲ-ն «սպանում է» բորսան` հանուն բանկային համակարգի

Տնտեսական

21 Սեպտեմբերի 2020, 14:49
 Հայաստանի ԿԲ-ն «սպանում է» բորսան` հանուն բանկային համակարգի

Հայաստանի իշխանությունները քիչ են հասկանում դրամավարկային քաղաքականությունից, այդ պատճառով ՀՀ ԿԲ-ն շարունակում է իր անպատասխանատու գործունեությունը, և օտարերկրյա հերթական ընկերությունը կարող է տիրանալ Հայաստանի ֆինանսական շուկային, ստանալ քաղաքացիների ու ընկերությունների մասին գաղտնի տվյալներ. REX լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը` մեկնաբանելով տեղեկությունը, որ Վարշավայի ֆոնդային բորսան (GPW) մտադիր է ձեռք բերել Հայաստանի բորսայի բաժնետոմսերի 65 տոկոսը:

Հարցի էությունը ճիշտ հասկանալու համար տնտեսագետն առաջարկում է հիշել հայկական բորսայի կայացման պատմությունն ու զարգացման  ճանապարհը: Եվ այսպես` Հայկական ֆոնդային բորսան ստեղծվել է Կենտրոնական բանկի կողմից 2001 թվականին:  2007-ի նոյեմբերի 27-ին շվեդական OMX AB-ի և Հայաստանի ԿԲ-ի միջև ստորագրվել է  համաձայնագիր Հայկական ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի գնման մասին: 2009-ի հունվարի  27-ին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է NASDAQ OMX Armenia ԲԲԸ-ի, իսկ ավելի ուշ այն դարձել է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց սեփականատերը:

«Մինչ օրս հայտնի չեն ԿԲ-ի և սկանդինավյան այդ երկրի միջև գործարքի մանրամասները, սակայն ինչպես ներկայումս, այնպես էլ նախկինում ԿԲ-ն  այդ համաձայնագիրը ներկայացնում էր որպես մեծագույն նվաճում, որը հնարավորություն կտա ներդնելու թվային կառավարման համակարգեր, արթնացնելու  ֆինանսական շուկան, տնտեսությանն առաջարկելու ֆինանսական նոր գործիքներ և այլն»,- նշել է Պարսյանը:

Տնտեսագետը հիշեցրել է, որ, բացի դրանից, NASDAQ OMX Armenia-ն վարել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների հաշիվները` նկատի ունենալով, որ կուտակային միջոցների զգալի մասը կշրջանառվի բորսայում, բայց տեղի ունեցավ հակառակը. կուտակային հիմնադրամները վերաբաշխվեցին երկարաժամկետ ավանդների, պետական պարտատոմսերի ու օտարերկրյա ներդրումային ընկերությունների ակտիվների: Ավելին`ԿԲ-ն նախապես, իրավասություն չունենալով, մշակել ու ներդրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որի հիմնական նպատակ է հայտարարել երկարաժամկետ ներդրումների ապահովումը: Ըստ Պարսյանի` վերջին 6 տարիների ընթացքում կուտակված միջոցներն այդպես էլ չեն ներհոսել տնտեսության մեջ: Նա ուշադրություն է հրավիրում փաստին, որ  NASDAQ OMX Armenia-ի խոստումները չեն իրագործվել, ինչով պայմնավորված էլ 2019 թ. հունվարի 1-ին NASDAQ OMX Armenia-ն վերանվանվել է  «Հայաստանի ֆոնդային բորսա»-ի:

«Սկանդինավյան ընկերության 10 տարվա գործունեության ընթացքում  արժեթղթերով  բորսային աճուրդների մասնակիցների թիվը չի գերազանցել երկու տասնյակը: Եվ պատահական չէ, որ Doing business-ի վարկանիշով` անցյալ տարի Հայաստանը շատ ցածր դիրքերում էր մինորիտար բաժնետերերի ցուցանիշներով: Այսինքն` մեր տնտեսության մեջ կազմակերպությունների բաժնետոմսերը բորսայում չեն շրջանառվում»,- նշել է Պարսյանը:

Տնտեսագետը համոզված է, որ լեհական համաձայնագրի պարագայում էլ ԿԲ-ն տպավորություն է ստեղծում, որ իբր քայլեր է ձեռնարկում հայկական ֆոնդային բորսայի զարգացման ուղղությամբ` բաժնետոմսեր վաճառելով GPW-ին:

Պարսյանն ընդգծել է, որ ԿԲ-ն մշտապես ծառայել է բանկային համակարգի շահերին` ապահովելով նոր և ոչ թանկ ֆինանսական ներարկումներ: Չունենալով  բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորություն` մարդիկ իրենց միջոցները ներդնում են բանկերում: Իսկ եթե ֆոնդային բորսան սկսի զարգանալ, բանկային համակարգը լուրջ մրցակցային խնդիրներ կունենա ֆինանսական միջոցներ ներգրավելու հարցում:

«Հետևաբար, Կենտրոնական բանկը հիմնականում շահագրգռված չէ ֆոնդային բորսայի զարգացմամբ, և քանի որ ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունները քիչ են հասկանում դրամավարկային քաղաքականությունից ու ֆոնդային բորսաներից, ԿԲ-ն շարունակում է կամայական, ոչ թափանցիկ ու անպատասխանատու գործունեությունը: Այդ իրավիճակում անհանգստություն է առաջացնում փաստը, որ օտարերկրյա հերթական ընկերությունը կտիրանա Հայաստանի ֆինանսական շուկային, քաղաքացիների ու ընկերությունների գաղտնի տվյալների»,- ընդգծել է Սուրեն Պարսյանը: 

Արցախի ճանաչման պահն է
25 Հոկտեմբերի 2020, 15:37 Արցախի ճանաչման պահն է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica