close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր ամուր պետականության հիմքերից են իրար հանդեպ հարգանքն ու միասնությունը. ՄԻՊ

Իրավունք

21 Սեպտեմբերի 2020, 13:08
 Մեր ամուր պետականության հիմքերից են իրար հանդեպ հարգանքն ու միասնությունը. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առիթով:
 
Նա նշել է. 
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի Հայաստանի Անկախության տոնի առիթով։
 
Մեր ամուր պետականության հիմքերից են իրար հանդեպ հարգանքն ու միասնությունը, պատասխանատվությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ:
 
Հանուն մեր Հայաստանի պետք է ապրել նոր նպատակներով ու գաղափարներով, երբեք չսահմանափակվել ձեռքբերածով ու չընկրկել դժվարությունների առաջ՝ պատմական հաղթությունների ու մեր սեփական անցյալի քաղած դասերի առաջնորդությամբ, ապագայի նվաճումների ոգեշնչանքով։
 
Յուրաքանչյուրիս արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը Հայաստանի անկախ պետականությունն ու ինքնիշխանությունն են: Պետությունն է մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքներն իրական պաշտպանողն ու աջակցողը, որ պետք է առաջնորդվի իրավունքի գերակայության հրամայականով ու ժողովրդավարությամբ:
 
Աստված պահապան մեր Պետությանը։
 
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան»:
 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica