close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևն ինքն իրեն պետք է մեղադրի բանակցությունները տապալելու համար, բայց մեղադրում է հայկական կողմին․ Դավիթ Տոնոյան

Քաղաքական

21 Սեպտեմբերի 2020, 11:15
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևն ինքն իրեն պետք է մեղադրի բանակցությունները տապալելու համար, բայց մեղադրում է հայկական կողմին․ Դավիթ Տոնոյան

Ալիևն ինքն իրեն պետք է մեղադրի բանակցությունները տապալելու համար, բայց մեղադրում է հայկական կողմին. ըստ Yerkir.am-`ի հայտարարեց  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում՝ խոսելով Ադրբեջանի նախագահի մեղադրանքի մասին, թե հայկական կողմը տապալում է բանակցությունները։

«Դե հո Իլհամ Ալիևն իրեն չի մեղադրելու բանակցությունները տապալելու հարցում։ Եթե չի բանակցում, ուրեմն իր համար բանակցություններ գոյություն չունեն»,- նշեց նա։

Դավիթ Տոնոյանը միանշանակ արդարացված է համարում տավուշյան դեպքերից հետո զինծառայողների մեծաթիվ պարգևատրումները, որոնց մասին հայտարարել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Լրագրողների հարցին՝ հայկական կողմն արդեն Ադրբեջանին պատասխանե՞լ է հայ զինծառայողի սպանության համար, ինչի մասին նախարարը խոսել էր դեպքից հետո, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ ամեն ինչ` իր ժամանակին։

Նա հորդորեց անհոգ լինել և ասաց, որ հաղթահարելու ենք բոլոր փորձությունները:  «Մենք ուժեղ ենք, տոկուն ենք. միայն հաղթանակներ ենք ունենալու։ Մեր ժողովուրդը միայն հաղթանակներ է գրանցելու, որովհետև մեր ցանկացածը, կամեցածն արդար է»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տեղեկություններ ունի, թե Ղարաբաղյան հակամարտության շփման գոտում Հայաստանի զինված ուժերի կենտրոնացում է տեղի ունենում և դա համարել է Երևանի կողմից պատերազմի նախապատրաստություն: Նա հայկական կողմին մեղադրել է բանակցությունները տապալելու համար։ Ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն էր տարածել, որ Ալիևի հայտարարությունները խորապես հիասթափեցնող են։ «Մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016 թ․ ապրիլի հարձակմամբ և 2020 թ. հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները։ Որպեսզի այդ վնասները չդառնան անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը, հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը»,- հայտարարել է Աննա Նաղդալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica