close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անկախությունը տրված արժեք չէ, այն ձեռք է բերվում նվաճելով․ Արմեն Գրիգորյան

Հասարակություն

21 Սեպտեմբերի 2020, 10:29
 Անկախությունը տրված արժեք չէ, այն ձեռք է բերվում նվաճելով․ Արմեն Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել անկախության 29-րդ տարեդարձի առիթով․

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի առիթով:

Մոտ երեք տասնամյակ առաջ վերահաստատեցինք ինքնիշխան և անկախ պետություն ունենալու մեր կամքը՝ դառնալով մեր իսկ անվտանգության երաշխավորը և բարեկեցության ապահովողը: Բացի դրանից` ինքնիշխան և անկախ Հայաստանը դարձավ Արցախի և աշխարհասփյուռ հայության միասնականության մարմնավորողը։

Անկախությունը տրված արժեք չէ, այն ձեռք է բերվում նվաճելով։ Ի դեպ, մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը։ Երկրաշարժը, Խորհրդային միության փլուզումը, Արցախյան պատերազմը լուրջ փորձություններ էին, բայց հայ ժողովուրդն իր հավաքական իմաստնության շնորհիվ կարողացել է այդ ծանր ճանապարհը պատվով հաղթահարել և նույնիսկ մեծ հաղթանակներ գրանցել։

Եվ այսօր ներկայիս անկախ, ինքնիշխան, դիմակայուն, պաշտպանունակ ու ժողովրդավար Հայաստանն է ապագա սերունդների հզորության ու պետականության հավիտենության երաշխավորը:

Շնորհավոր տոնդ, հա՛յ ժողովուրդ»:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica