close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը տոնում է անկախության 29-րդ տարեդարձը

Հասարակություն

21 Սեպտեմբերի 2020, 09:11
 Հայաստանը տոնում է անկախության 29-րդ տարեդարձը

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը նշում է Անկախության տոնը. լրանում է անկախության հռչակման 29-րդ տարեդարձը։

Հիշեցնենք՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որում նշված է, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է, և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: 

1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչեւ  անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի 14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Ամեն տարի մայրաքաղաք Երևանում և Հայաստանի բոլոր քաղաքներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ, իսկ յուրաքանչյուր հինգ տարին մեկ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպվում է ռազմական շքերթ: Երևանում Անկախության տոնին նվիրված ռազմական շքերթեր կազմակերպվել են 1992, 1996, 1999, 2006, 2011 և 2016 թվականներին, նախատեսված է նաև 2021 և 2026 թվականներին:

Այս տարի Անկախության տոնին նվիրված միջոցառումները կանցկացվեն առցանց ձևաչափով՝ պայմանավորված երկրում առկա կորոնավիրուսային իրավիճակով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica