close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվում են եղևնիներ. հրդեհաշիջմանը մասնակցել են Հայանտառի 5 աշխատակից

Հասարակություն

20 Սեպտեմբերի 2020, 16:49
 Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվում են եղևնիներ. հրդեհաշիջմանը մասնակցել են Հայանտառի 5 աշխատակից

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվում են եղևնիներ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից անտառամերձ հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 13:54-ին։ Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սպիտակի անտառտնտեսություն մասնաճյուղի 5 աշխատակից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica