close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փորձվեք մի կծու խոսք ասել իրենց հասցեին և վերջ, քեզ ուղղակի կհոշոտեն իրենց կողմից աճեցրած լկտի մեկնաբանները. Աբովյան

Քաղաքական

20 Սեպտեմբերի 2020, 15:37
 Փորձվեք մի կծու խոսք ասել իրենց հասցեին և վերջ, քեզ ուղղակի կհոշոտեն իրենց կողմից աճեցրած լկտի մեկնաբանները. Աբովյան

Ներքին քաղաքականության մեջ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան, որը կմտնի պատմութան մեջ որպես ստի, լկտիության, զրպարտության, ատելության, անմակարդակության ծաղկման շրջան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Ներքին քաղաքականության մեջ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան,որը կմտնի պատմութան մեջ որպես ստի ,լկտիության,զրպարտության,ատելության,անմակարդակության ծաղկման շրջան։Իշխանություններն իսպառ հրաժարվում են առողջ քննադատության ընկալումից և որդեգրել են բարոյականության կարմիր գծերի իսպառ ոչնչացում։

Այլևս չկա ոչ մի արգելք,փորձվեք մի կծու խոսք ասել իրենց հասցեին և վերջ,քեզ ուղղակի կհոշոտեն իրենց կողմից աճեցրած լկտի մեկնաբանները,նենգափոխության վարպետները և տեղեկատվական մանիպուլյացիայի արքաները ։Այլևս չկա անձնական տիրույթ,այլևս ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ իր ընտանիքի,երեխաների,ընկերների մասին կեղտ ու սուտ չի տարածվի բոլոր հնարավոր և անհնարին "թավշյա" տեղեկատվական խողովակներով։Դուք հասկանո՞ւմ եք` մենք ուր ենք հասել։ Այս ամենը նման է մի թարախային կույտի,որը հավաքվում է,հավաքվում է,հավաքվում է, բայց մի օր հաստատ պայթելու է հենց ձեր երեսին։

Ամենաահավորն այն է ,որ երկրում իշխանությունները շատ հետևողական արժեզրկում են ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՐԴ հասկացությունը,որի փոխարեն փորձ է արվում ներգցել գաղափարական դաշտ անդեմ "հպարտ քաղաքացի" եզրույթը։

Այսօր իրականում ահավոր բարոյահոգեբանական ճգնաժամ է երկրում,ընդ որում` բոլոր առումներով»,- գրել է Աբովյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica