close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Եվրատեսիլ»-ի համար կազմակերպիչները 4 տարբերակ են մշակել

Մշակույթ

19 Սեպտեմբերի 2020, 19:56
 «Եվրատեսիլ»-ի համար կազմակերպիչները 4 տարբերակ են մշակել

«Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի կազմակերպիչները հայտարարել են հաջորդ տարի միջոցառման անցկացման չորս տարբերակ: 360tv.ru-ի հաղորդմամբ, դա պայմանավորված է նրանով, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես կզարգանա աշխարհում համաճարակի հետ կապված իրավիճակը: 

Մրցույթի կայքի համաձայն, առաջին սցենարը ավանդական է և ենթադրում է Եվրատեսիլի անցկացում Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում գտնվող Ahoy համերգասրահում ժյուրիի և հանդիսատեսի հետ միասին: Մասնակիցները կկարողանան ներկա գտնվել քաղաքում անցկացվող այլ միջոցառումներին:

Երկրորդ սցենարը ենթադրում է որոշ սահմանափակումներ՝ դահլիճում հանդիսատեսի սահմանափակ քանակ հեռավորությունը պահպանելով, ավելի քիչ միջազգային պատվիրակություններ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Երրորդ ձևաչափը նախատեսված է կատարողների համար՝ սահմանները փակ լինելու դեպքում հեռակա կատարում:

Վերջին սցենարը, ամենավատ համաճարակային իրավիճակում, նախատեսում է, որ «Եվրատեսիլ»-ն անցկացվի ամբողջովին առցանց:

Այս տարի համաճարակի պատճառով երաժշտական մրցույթը չեղարկվել էր: Հաջորդ մրցույթը տեղի կունենա 2021 թվականին մայիսի 22-ին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica