close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցի կորոնավիրուսային առեղծվածները...

Բլոգեր

19 Սեպտեմբերի 2020, 17:54
 Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցի կորոնավիրուսային առեղծվածները...
Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Արդեն մի քանի օր է դպրոցներում դասերը սկսվել են, իսկ ուսուցիչների մեծամասնությունը դեռևս չի թեստավորվել, ավելին՝ բազմաթիվ ուսուցիչներ ունեն կորոնավիրուսով վարակված լինելու ախտանշաններ, սակայն չեն թեստավորվում և շարունակում են դասավանդել։
Իհարկե, հարկ է նշել, որ տվյալ անպատասխանատու վերաբերմունքը շատ դեպքերում գալիս է հենց ղեկավարությունից և մասնավորապես դպրոցների ղեկավարությունից, քանի որ շատ դեպքերում դպրոցներում լուրջ չեն վերաբերվում ուսուցիչների վատառողջ լինելուն, և խուսափում են բարձրաձայնել ուսուցիչների վարակված լինելու մասին՝ վտանգելով թե՛ աշակերտների, թե՛ դպրոցի կոլեկտիվի անդամների առողջությունը։
Ամենաթարմ օրինակը,որը կարող եմ ներկայացնել վերաբերում է Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցին։ Արդեն մի քանի օր է ուսուցիչները հաճախում են դպրոց, սակայն դեռևս թեստավորում չեն անցել (անհայտ է նույնիսկ թեստավորման մոտավոր ժամկետները, կարող է լինել նույնիսկ մեկ ամիս հետո), իսկ այդ ընթացքում ,ճշգրտված տեղեկությունների համաձայն, դպրոցի աշխատակազմից մոտ 9 ուսուցիչ ունի ախտանշաններ, իսկ մի քանիսի մոտ թեստը հաստատվել է դրական, ի դեպ, նրանք հաճախել են աշխատանքի, այստեղից հետևություն, որ փաստացի կոնտակտավոր է դպրոցի գրեթե ամբողջ կոլեկտիվը և աշակերտները։
ՇՊՀ ղեկավարությունը`ի դեմս ապօրինի նշանակված ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի,փաստացի թաքցրել է դպրոցում վարակակիր աշխատակիցների մասին տեղեկությունները`վտանգելով մի ամբողջ դպրոցի աշակերտների, աշակերտների ծնողների և աշխատակիցների առողջությունը։
Հ.Գ. Ավելին, եթե ռեկտորի ժ/պ անտեղյակ է դպրոցում տեղի ունեցող իրադարձություններից, ուրեմն իր տեղում չէ, և պարտավոր է անմիջապես լքել այդ պաշտոնը։
Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ այս և երկրում տիրող խայտառակ իրավիճակի ու ամենաթողության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու իր «խելացի» թիմը։
Հեռացե՛ք անհապաղ քանի դեռ չեք կործանել երկիրը։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica