close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ներկայումս Հրայր Թովմասյանն է կրկնում Վահե Գրիգորյանի քայլերը և դատարան աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

19 Սեպտեմբերի 2020, 10:12
 Ներկայումս Հրայր Թովմասյանն է կրկնում Վահե Գրիգորյանի քայլերը և դատարան աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Սահմանադրական դատարանում տիրող իրավիճակի մասին: Մեր տեղեկություններով՝ այժմ էլ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ներկայումս շարքային անդամ Հրայր Թովմասյանն է կրկնում Վահե Գրիգորյանի քայլերը և դատարան աշխատանքի չի գալիս, չնայած նրա արձակուրդի ժամկետը վաղուց ավարտվել է:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արևիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով մեկնել էին արձակուրդի, ինչից հետո Սահմանադրական դատարանում նիստեր տեղի չեն ունենում՝ քվորում չլինելու պատճառով։ Եվ, ահա, դրանից հետո Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանը որոշել էր հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին։

Սահմանադրական դատարանի աշխատակարգի համաձայն՝ ՍԴ նախագահը, ելնելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է Սահմանադրական դատարանի դատավորին արձակուրդից հետ կանչել: Եվ չնայած օգոստոսի 10-ին Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը վերադարձել էին արձակուրդից, սակայն Թովմասյանն աշխատանքի չի ներկայանում:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հրայր Թովմասյանը կորցրել էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, իսկ ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica