close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արարատ Միրզոյանը «սուրհանդա՞կ» է ուղարկել Ծառուկյանի մոտ. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

19 Սեպտեմբերի 2020, 09:51
 Արարատ Միրզոյանը «սուրհանդա՞կ» է ուղարկել Ծառուկյանի մոտ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Կուսակցության և Գագիկ Ծառուկյանի դեմ հայտարարված պատերազմը մեզ ավելի է ուժեղացնում, կենտրոնացնում մեր անելիքների վրա»,- ասում է ԲՀԿ-ականը՝ վստահեցնելով, որ Փաշինյանի գրառումները եղանակ չեն փոխել՝ ո՛չ քննարկել են այդ հարցը, ո՛չ էլ Ծառուկյանի տրամադրության ու պլաններում փոփոխություն են նկատել։

Այդ օրը Ծառուկյանը Վեդի է այցելել, ապա Երևանում հանդիպել ԲՀԿ երիտթևի հետ, ծրագրում է ինտենսիվացնել եռյակի գործընկերների հետ կոնսուլտացիաները. հոկտեմբերի հանրահավաքը հնարավոր է երեքով անցկացնեն։ «Երեկ առավոտ շուտ խմբակցության նիստում մի լավ ծիծաղել ենք հրապարակումների առիթով, թե իբր Արարատ Միրզոյանը վերջնագիր է ուղարկել Ծառուկյանին՝ 7 պատգամավորների մանդատները վայր դնելու հորդորով»,- ասաց նա։

Սակայն իշխանական աղբյուրները վստահեցնում են, թե Միրզոյանը «սուրհանդակ» է ուղարկել և Հրաչ Ռոստոմյանի միջոցով փոխանցել ասելիքը։ Թեև Ռոստոմյանն էլ ծիծաղը չկարողացավ զսպել. «Կարող եմ հեռախոսս էլ բերեմ՝ նայեք, որ նույնիսկ զանգ չի եղել, ես էդ մասին կարդացել եմ մամուլից։ Չկա նման բան»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica