close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեք անգամ գրանցվել էր սրտի կանգ, որը հնարավոր էր եղել վերականգնել. ԲԿ-ն՝ մահացած ծննդկանի մասին

Առողջապահություն

18 Սեպտեմբերի 2020, 15:51
 Երեք անգամ գրանցվել էր սրտի կանգ, որը հնարավոր էր եղել վերականգնել. ԲԿ-ն՝ մահացած ծննդկանի մասին

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը պաշտոնական հաղորդագրություն է տարածել ծննդկանի մահվան դեպքի կապակցությամբ

Պարզաբանման մեջ ասվում է.

«Ս․թ․ 17.09.2020 , ժամը 12:25  30 ամյա ծննդկան Ա․Ս․  դիմել է ”Շենգավիթ”  ԲԿ (ախտորոշումը`   ԲԳԱ, ԲՍԱ,ԲՄԱ ծննդաբերության լատենտ փուլ),  հղիության 40-41 շաբաթական ժամկետում: Կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում «Ցեֆտրիաքսիոն»  հակաբիոտիկի նկատմամբ  տարել է անաֆիլաքսային շոկ,  որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել է փրկել:

Հաշվի առնելով երկարատև անջուր շրջանը և հիվանդության անամնեզը կնոջը ներարկվել է այլ խմբի հակբիոտիկ 500 մգ դեղաչափով՝ ըստ բժշկական պրոտոկոլի: Հիվանդության անամնեզը  նշված է եղել  ծննդկանի  բժշկական փաստաթղթերում:  Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Գանգատվել է շնչահեղձության, խեղդոցի զգացումից, ունեցել է հազ, վերջույթների ցիանոզ, զարկերակային ճնշումը՝ 70/30 մմ․սնդ․ սյուն, PS 125 զարկ,  Sao 2-65%: Երեխան ծնվել է առողջ՝ 3100 գրամ քաշով և 50սմ հասակով:

Ծննդկանի մոտ ախտորոշվել է՝  վաղ հետծննդյան շրջան, վիճակ ժամկետային ծննդաբերությունից հետո, անաֆիլաքսիա, հարպտղաջրերով էմբոլիա -? :

Ձեռնարկված բոլոր հակաշոկային, վերակենդանացման միջոցառումները՝ 1:15-05:40  ժամվա ընթացում  դրական արդյունք չեն տվել: Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ, որը հնարավոր է եղել վերականգնել: 18․09․2020, ժամը 05:40 մոնիտորի վրա կրկին արձանագրվել է սրտի կանգ:  45 րոպե տևողությամբ սրտի ռիթմը վերականգնող միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Արձանագրվել է  ծննդկանի կենսաբանական մահը:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը ցավում է տեղի ունեցածի կապակցությամբ և հայտնում իր խորին ցավակցությունը ծննդկանի ընտանիքի անդամներին , հարազատներին և մտերիմներին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30–ամյա ծննդկան է մահացել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica