close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք սպասում ենք՝ որոշում կայացվի. ցուցարարները հանդիպեցին վարչապետի օգնականների հետ

Հասարակություն

18 Սեպտեմբերի 2020, 15:14
 Մենք սպասում ենք՝ որոշում կայացվի. ցուցարարները հանդիպեցին վարչապետի օգնականների հետ

Կառավարության շենքի առջև առավոտից բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները հանդիպեցին վարչապետի օգնականներ Նաիրի Սարգսյանի և Սուրեն Ղամբարյանի հետ՝ քննարկելու հագուստի մաքսազերծման գների բարձրացման հարցը:

«Բոլոր խնդիրները ներկայացրեցինք: Դրանք կետ առ կետ կներկայացվեն վարչապետին: Մենք սպասում ենք՝ որոշում կայացվի, հրավիրեն ասեն, թե ինչ են որոշել: Թե ե՞րբ կլինի, չենք կարող ասել, խորհրդակցություն պիտի անցկացվի»,- հանդիպումից հետո ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նա ընդգծեց, որ հիմնականում շեշտադրել են հագուստի մաքսազերծման գների բարձրացման հարցը՝ հորդորելով դրանք թողնել անփոփոխ:

«Ի՞նչ արձագանք կլինի, չենք կարող ասել: Գուցե կետեր լինեն, որ ընդունելի լինեն, կետեր լինեն՝ ոչ»,- ասաց ցուցարարը:

Հիշեցնենք՝  նախատեսվում է մաքսազերծման թանկացում 1.5-2 անգամ: Նախորդ շաբաթ ցուցարարները նույն պահանջով բողոքի ակցիաներից հետո հանդիպել էին ՊԵԿ ներկայացուցիչների հետ, սակայն օրերս ՊԵԿ նախագահը խորհրդարանում հայտարարել էր, որ հագուստի մաքսազերծման նոր կարգին անցնելու ժամկետի հետաձգման անհրաժեշտություն չի տեսնում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica