close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արվեստը չունի սահմաններ, դա բոլոր ստեղծագործողների համար էլ գեղեցկությունն է․ Շմավոն Շմավոնյան

Մշակույթ

18 Սեպտեմբերի 2020, 22:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արվեստը չունի սահմաններ, դա բոլոր ստեղծագործողների համար էլ գեղեցկությունն է․ Շմավոն Շմավոնյան

«Մեր տունը Դվինի հնությունների կողքին էր, այնտեղ պեղումներ էին կատարում։ Ես էլ երեխա ժամանակ միշտ գնում էի այնտեղ՝ նայելու։ Ուզում էի աշխատել, հետաքրքությունս սպառել․ երբ փոքր էի, չէին թողնում՝ աշխատեմ, մի քիչ մեծացա, նոր թողեցին։ Հետո իմացա, որ Մարտիրոս Սարյանը գալիս էր՝ 3-4 օրով մնում պեղումների վայրում։ Հատուկ իր համար սենյակ էին սարքել»,- Yerkir.am-ի հետ հարցազրույցում պատմեց ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը։

Շատերը նրա ստեղծագործության վրա զգում են Սարյանի ազդեցությունը։

«Շատ լավ է։ Բա իհարկե։ Իսկ ով ասաց՝ չէ։ Սարյանին ես շատ սիրում եմ, որովհետև, իրոք, առեղծվածային է»,- ասաց գեղանկարիչը։

Շմավոն Շմավոնյանը ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում՝ մի քանի անգամ, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում և այլ երկրներում։ «Արդյո՞ք իրեն համարում է աշխարհի քաղաքացի, թե՞ արտաշատցի Շմավոնն է, որը ներկայանում է աշխարհում» հարցին, գեղանկարիչը պատասխանեց․ «Ես Արտաշատում ծնվել եմ։ Արդեն վաղուց Երևանում եմ, բայց Արտաշատում իմ հայրական տունն է, որը շատ եմ սիրում և այնտեղ ունեմ նաև ստեղծագործական անկյուն։ Արվեստը չունի սահմաններ, դա բոլոր ստեղծագործողների համար էլ գեղեցկությունն է, հիմնականում չեն վերագրում՝ սա ֆրանսիական է, նա իտալական է»։

Շմավոնյանի «Հավերժություն» կտավը՝ նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի արհավիրքի ժամանակ զոհված լոսանջելեսցի հրշեջների և ոստիկանների ընտանիքներին, գտնվում է Գլենդելի քաղաքապետարանում։ Նրա կտավներից կախված են ԱՄՆ Սենատում, իսկ «Հույս» կտավը՝ Գլենդելի Մեմորիալ հիվանդանոցում։

Արդյո՞ք հեշտ է նկարել պատվերով և ի՞նչն է ներշնչում գեղանկարչին․ մանրամասները՝ տեսանյութում:

Արցախի ճանաչման պահն է
25 Հոկտեմբերի 2020, 15:37 Արցախի ճանաչման պահն է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica