close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավստրիայում փակ տարածքներում հավաքները կսահմանափակվեն 10 հոգով

Աշխարհ

18 Սեպտեմբերի 2020, 14:15
 Ավստրիայում փակ տարածքներում հավաքները կսահմանափակվեն 10 հոգով

Հաջորդ շաբաթվանից Ավստրիայում փակ տարածքներում հանդիպումները կսահմանափակվեն 10 հոգով, կխստացվեն նաև ռեստորաններին ներկայացվող պահանջները՝ կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման հետևանքով. հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ կանցլեր Քուրցի հայտարարությանը հղումով:

Նա, մասնավորապես, նշել է. «Սրանք ոչ հաճելի սահմանափակումներ են, բայց դրանք անհրաժեշտ են, որպեսզի, հուսով եմ, խուսափենք երկրորդ խիստ կարանտինից»:

Այսպիսով՝ սեպտեմբերի 21-ից երկրում արգելվելու է հավաքվել փակ տարածքներում ավելի քան 10 հոգով:

Բացի այդ՝ ռեստորաններն ու բարերը ստիպված կլինեն հաճախորդներին սպասարկել միայն սեղանիկների շուրջը, իսկ «դիմակի ռեժիմը» կտարածվի նաև շուկաների վրա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica