close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վաշինգտոնն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցային ցուցակը

Աշխարհ

18 Սեպտեմբերի 2020, 12:49
 Վաշինգտոնն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցային ցուցակը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն Իրանի դեմ պատժամիջոցային ցուցակում ընդգրկել է ևս 45 իրանցու, մեկ լիբանանցու և 4 ընկերություն. հայտնում է  նախարարությանը կից գործող Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը՝ նշելով, որ նրանք մեղադրվում են կիբերհանցագործությունների մեջ։ 

Մանրամասնվում է՝ պատժամիջոցներ են սահմանվել իրանական կիբերխմբի նկատմամբ․ «Իրանական կառավարությունը երկար տարիներ օգտագործում է վնասակար ծրագիր՝ իրանցի ակտիվիստներին, լրագրողներին և միջազգային կազմակերպությունների հետապնդելու նպատակով»։

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև Arch Consulting և Meamar Construction ընկերությունները. այս կազմակերպություններին պաշտոնական Վաշինգտոնը մեղադրում է «Հըզբոլլահի» հետ կապերի մեջ։

Ցուցակում հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ բոլոր գործարքներն արգելվում են, համապատասխանաբար՝ նրանց ակտիվներն ԱՄՆ տարածքում՝ սառեցվում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica