close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մուշը 2010 թ․ տնտեսական զարգացվածության առումով առաջ է անցել Վանից

Մշակույթ

17 Սեպտեմբերի 2020, 14:36
 Մուշը 2010 թ․ տնտեսական զարգացվածության առումով առաջ է անցել Վանից

Մուշ նահանգը 2010 թ տնտեսապես զարգացվածության առումով առաջ է անցել Վանից։ Թուրքիայի Հանրապետության նահանգների տնտեսության ցուցանիշների սանդղակում 2010 թ  Մուշը և Վանը վերջին հորիզոնականներում  են գտնվել։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ CNBC-e Business ամսագիրը 2010 թ․ հրապարակել է Թուրքիայի նահանգների տնտեսության ցուցանիշների զեկույցը, ըստ որի՝ Մուշը և Վանը գտնվել են վերջին տեղերում։ Մուշը տեղ է գտել 78-րդ, իսկ Վանը՝ 79-րդ հորիզոնականում։ Աղրը (Արարատ-Ակունքի խմբ), Բինգյոլ (Բյուրակն-Ակունքի խմբ) և Բիթլիս (Բաղեշ-Ակունքի խմբնահանգները տնտեսական զարգացվածության ցուցանիշներով գտնվել են ավելի բարենպաստ դիրքերում։

2010 թ․ Մուշը Թուրքիայի մյուս նահանգներից հետ է մնացել նաև բնակչության կրթվածության և գործազրկության մակարդակի առումով։ Այսպես, օրինակ, կրթվածության մակարդակի ցուցանիշներով Մուշը գտնվել է 80-րդ, իսկ Բինգյոլը և Բիթլիսը՝ 70-րդ հորիզոնականներում։ Նույն պատկերն է նաև առողջապահության ոլորտում․ Մուշը տեղ է գտել 77-րդ, իսկ Բինգյոլն ու Բիթլիսը համապատասխանաբար՝ 56-րդ և 66-րդ հորիզոնականներում։

Ուշագրավ է, որ CNBC-e Business ամսագրի իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ Մուշը, հարևան նահանգների համեմատ, առաջատար դիրքերում է հանցագործությունների նվազ թվով։ Ավելին, Մուշը 2010 թ․ հայտարարվել է Թուրքիայի ամենաապահով քաղաքներից մեկը։

http://www.musovasi.com/haber/ekonomide_van_in_onundeyi-6373.html?fbclid=IwAR0VD9RxNfLZI0i1Ptw-qg9N9pJsN_5E1kTUkB9YiY6Ys_EabOYO2qaRSOY

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica