close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ում եռապատկել են պարգեւը Կալիֆոռնիայում ոստիկանների ուղղությամբ կրակողի մասին տվյալների համար

Աշխարհ

17 Սեպտեմբերի 2020, 15:42
 ԱՄՆ-ում եռապատկել են պարգեւը Կալիֆոռնիայում ոստիկանների ուղղությամբ կրակողի մասին տվյալների համար

Վարձատրությունը տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել մարդուն, որն անցած հանգստյան օրերին կրակ է արձակել Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) օկրուգի երկու ոստիկանների վրա, 100 հազար դոլարից ավելացել է մինչեւ գրեթե 300 հազար դոլար: Սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտնել է օկրուգի շերիֆների տեղակալների արհմիությունը:

«Լոս Անջելեսի շերիֆների տեղակալների ասոցիացիայի տնօրենների խորհուրդն անհատույց 75 հազար դոլար է հանձնել տեղեկատվություն հավաքելու նպատակով, որը կարող է հանգեցնել այն անձի կամ անձանց կալանքին եւ դատին, որոնք պատասխանատվւթյուն են կրում շաբաթ գիշերը շերիֆի երկու տեղակալների սպանության փորձի համար: Այդ փոխանցումը պարգեւավճարի ընդհանուր գումարը հասցնում է գրեթե 300 հազար դոլարի»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը զետեղված է արհմիութենական միավորման Twitter-ում:

Զինված հարձակումը կատարվել է սեպտեմբերի 12-ի գիշերը Քոմթոն քաղաքի երկաթուղային կայարանի մոտ: 28-30 տարեկան թխամորթ տղամարդը մոտեցել է պարեկային ավտոմեքենային եւ, առանց նախազգուշացման, կրակ բացել ներսում նստած երկու ոստիկանի վրա: Հրաձիգը փախել Է սեւ գույնի ավտոմոբիլով:

Ոստիկանները՝ տղամարդ եւ կին, բազմաթիվ վերքեր են ստացել: Մեկին սեպտեմբերի 16-ին ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակից փոխադրել են ընդհանուր հիվանդասենյակ: Կին ոստիկանի վիճակը, որը ծնոտի եւ թեւի վերքեր է ստացել, մնում է ծանր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել մահապատժի դատավճիռ կայացնել երկու ոստիկանների վրա կրակողի համար, եթե տուժած՝ կարգի պահապանները մահանան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica