close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

Սպորտ

16 Սեպտեմբերի 2020, 22:51
 Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2020 Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարի արագ խաղի չորրորդ պարտիայում սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ 34-րդ քայլում ընդունեց պարտությունը։

Սեպտեմբերի 16-ին Արոնյանը կմրցի նաեւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի եւ ամերիկացի Ջեֆրի Սյոնի հետ։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը սևերով 40-րդ քայլում առավելության էր հասել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի նկատմամբ, երկրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով 68-րդ քայլում հաղթանակ էր տարել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ, երրորդ տուրում սեւերով 56 քայլում ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ։

Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 50 հազար դոլար։ 10 մասնակիցները կանցկացնեն արագ խաղի (25+5) 9 տուր եւ կայծակնային խաղի (5+3) 18 տուր։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica