close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք պնդում ենք, որ արցախյան հակամարտությունը պետք է ունենա փոխզիջման վրա հիմնված լուծում. Զոհրաբ Մնացականյան

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2020, 22:41
 Մենք պնդում ենք, որ արցախյան հակամարտությունը պետք է ունենա փոխզիջման վրա հիմնված լուծում. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանն ու Եգիպտոսն ունեն շատ խորը և հարուստ երկկողմ օրակարգ: Այս մասին եգիպտական “Nile TV” հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք նաև ունենք երկխոսության և համագործակցության կարևոր հարթակներ և կիսում ենք բազում ընդհանուր դիրքորոշումներ տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Ամենակարևոր սկզբունքներից մեկը մեր տարածաշրջաններում խաղաղության, անվտանգության և կայունության վճռական հանձնառությունն է, և այս առումով մենք շատ ընդհանրություններ ունենք»,-ասել է նա:

Անդրադառնալով արցախյան հակամարտությանը` նա ասել է. «Հարավային Կովկասում ունենք մեր անվտանգային մարտահրավերները: Դրանիցից է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը, որտեղ մեր առաջնահերթությունը Արցախի մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է և Արցախի կարգավիճակը: Մենք ներգրավված ենք ոչ այդքան դյուրին բանակցություններում: Մենք պնդում ենք, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, մենք պնդում ենք, որ այն պետք է ունենա փոխզիջման վրա հիմնված լուծում, և չի կարող լինել այնպիսի լուծում, որը հիմնված չէ դիրքորոշումների և շահերի հավասարակշռության վրա: Մենք հանձնառու ենք աշխատելու խաղաղության և անվտանգության, հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica