close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինծառայող Հովիկ Թամրազյանը վիրավորումներն ստացել է ձեռքի, կրծքավանդակի, դեմքի, պարանոցի շրջանում. ՔԿ

Հասարակություն

16 Սեպտեմբերի 2020, 19:02
 Զինծառայող Հովիկ Թամրազյանը վիրավորումներն ստացել է ձեռքի, կրծքավանդակի, դեմքի, պարանոցի շրջանում. ՔԿ

2020թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակած կրակոցից,  ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում՝ ձախ ձեռքի, կրծքավանդակի, դեմքի, պարանոցի հրազենային և բեկորային վիրավորումներ է ստացել պայմանագրային զինծառայող Հովիկ Նելսոնի Թամրազյանը:

Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ. Թամրազյանը մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica