close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

70 հազար կրճատված աշխատատեղերը լրիվ վերականգնվել են, եւ ավելացել են 6600-ով. Փաշինյան

Տնտեսական

16 Սեպտեմբերի 2020, 18:17
 70 հազար կրճատված աշխատատեղերը լրիվ վերականգնվել են, եւ ավելացել են 6600-ով. Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ հայտարարեցիք, որ աշխատատեղերը այս տարի ավելացել են 6600-ով, նաեւ հայտարարեցիք, որ մեկ մարդոըւ աշխատավարձը աճել է միջինը 13500 դրամով. իսկ մինչ այդ եղել էր տեղեկություն, որ կորոնավիրուսի հետ կապված մոտ 70 հազար աշխատատեղ կրճատվել է. այսինքն 70 հազարը վերականգնվել է գումարած 6600 հազա՞րը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Աժ-ում ՀՀ վարչապետին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 70 հազար աշխատատեղերի կրճքտումը եղել է ապրիլին, որն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ արդեն հոլիսի տվյալներով 2019-ի հուլիսի համեմատ աշխատատեղերը ավելացել են 6600-ով:

«Մարդիկ աշխատատեղերի վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացնում եւ հարկ են վճարում դրա համար: Այսինքն այս թվերը կոնկրետ հաշվետվությունների րդյունքում գոյացած թվեր են, որոնք չեն կարող օդից լինեն, եւ հաշվետվություն ներկայացնողի համար հարկային պարտվորություն են ենթադրում: Դա եկամտահարկի հաշվետվություններն են: Ես կհանձնարարեմ, որ այդ վերլուծությունները ձեզ էլ տրամադրեն, ինչը ինձ են տրամադրել: Այդտեղ մարդկային գործոնը բացառված է, որովհետեւ ինքնաշխատ թվայնացված համակարգ է»,-ասաց նա:

Փաշինյանը խոստովանեց, որ ենթադրվում է, որ այդ աշխատատեղերի մեջ կան աշխատատեղեր, որոնք պարզապես ստվերից են դուրս եկել. «2018-ից մինչեւ 2020 թվականը ՀՀ-ում հսկայական թվով աշխատատեղեր են ի հայտ եկել, բայց չեն կարող ասել, թե դրանցից քանիսն է զրոյից ստեղծվել, քանիսն է ստվերից դուրս եկել եւ մտել հարկման դաշտ:

Այո, 70 հազար աշխատատեղերի կրճատումը ապրիլին այն գործոններից մեկն էր, որը կանխորոշեց կորոնավիրուսի համատեքստում մեր հետագա գործողությունները: Մենք համարեցինք, որ մեր երկիրը  չի կարող քնած վիճակում լինել»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica