close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանական սադրանքից հետո պաշտպանության նախարարի նման մտահոգված արձագանքը կանխատեսելի է. ՀՀ ՊՆ

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2020, 17:12
 Ադրբեջանական սադրանքից հետո պաշտպանության նախարարի նման մտահոգված արձագանքը կանխատեսելի է. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, ըստ որի՝ նա հրաման է տվել պահպանել անձնակազմի մարտական բարձր պատրաստվածությունն ու զգոնությունը: «Ադրբեջանական սադրանքից հետո պաշտպանության նախարարի նման մտահոգված արձագանքը լիովին կանխատեսելի է»,-նշել է Շուշան Ստեփանյանը:

Հասանովը, անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին, նշել է, որ հրաման է տվել նաև անհապաղ և վճռականորեն կանխել «Հայաստանի ԶՈւ-ի կողմից տարբեր ուղղություններով հնարավոր լայնածավալ սադրանքները»:

Այս հայտարարությունը հաջորդում է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ցուցաբերած ակտիվությանը, երբ փորձել է ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ: Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Ստեղծված իրավիճակի և սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել է ՀՀ ՊՆ-ն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica