close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժողովրդավարությունը Հայաստանում ավարտվեց, երբ փողոցն ուլտիմատում ներկայացրեց ՀՀ-ին. Էդուարդ Շարմազանով

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2020, 21:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժողովրդավարությունը Հայաստանում ավարտվեց, երբ փողոցն ուլտիմատում ներկայացրեց ՀՀ-ին. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ Yerkir.am-ը զրուցել է արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության, քաղաքական զարգացումների և Սահմանադրական դատարանում տեղի ունեցող գործընթացների մասին:

Ըստ Շարմազանովի՝ կառավարությունն իր ապաշնորհ գործողություններով նպաստել է Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը:

«Կառավարության աշխատանքի լավագույն գնահատականը, ցավոք, այն՝ հազարից ավելի մահերն են, որոնք կան: Մեր ընդդիմախոսները կարող են ասել՝ հո Նիկոլ Փաշինյանն իր տնի՞ց չի բերել կորոնավիրուսը: Ակնհայտ է, որ իր տնից չի բերել, բայց ամեն ինչ պետք է դիտել համեմատության մեջ: Եթե դիտարկում ենք մեր հարևան Վրաստանի և մեր պետության քայլերը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի, ապա տեսնում ենք, որ կորոնավիրուսի դեմ կարելի էր ճիշտ պայքարել, այլ ոչ թե համաճարակն օգտագործել սեփական քաղաքական նպատակներով»,- նշում է նա:

Խոսելով ՀՀԿ քաղաքական օրակագի մասին՝ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ ՀՀԿ քաղաքական օրակարգը շատ պարզ է՝ կառավարության ամբողջական հրաժարական, անցումային կառավարության ձևավորում ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Մենք պայքարել և պայքարելու ենք բացառապես օրինականության և Սահմանադրության շրջանակներում, և այդ պայքարի ճանապարհին չեմ բացառում նաև համագործակցությունը շատ այլ քաղաքական ուժերի հետ»,- նշում է նա:

Շարմազանովն ընդգծում է, որ թեև յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր սեփական օրակարգը, բոլորը համակարծիք են, որ այն, ինչ այսօր իրականացնում է կառավարությունը, չի սպասարկում ՀՀ թե՛ պետական շահը, թե՛ անվտանգությունը:

«Ժողովրդավարությունը Հայաստանում ավարտվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «կա՛մ ես կընտրվեմ ՀՀ վարչապետ, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա», երբ փողոցը ուլտիմատում ներկայացրեց ՀՀ-ին, երբ փողոցը և փողոցում գտնվող առաջնորդը շանտաժի ենթարկեցին ՀՀ-ին: Չեմ ասում, թե մեր ժամանակ խնդիրներ չեն եղել, բայց այս կերպ պետական  ինստիտուտների դեմ պայքարելը, այս ձև և այս չափով կառավարման հիմնական սկզբունքը, իշխանությունների տարանջատման սկզբունքը խախտելը ես նույնիսկ Տեր-Պետրոսյանի ժամանակ չեմ հիշում: Չնայած փակվում էին կուսակցություններ, մամուլի դեմ կար արշավանք, բայց նման տոտալ ճնշում ես չեմ հիշում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Վարդուհի Ստեփանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica