close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարկերի տոկոսադրույքները իջնելու փոխարեն բարձրանում են. տնտեսագետ

Տնտեսական

16 Սեպտեմբերի 2020, 17:53
 Վարկերի տոկոսադրույքները իջնելու փոխարեն բարձրանում են. տնտեսագետ

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ հարված է հասցրել բոլոր երկրներին։ Տնտեսության աճի տեմպը պահպանելու համար կենտրոնական բանկերը շտապեցին վերանայել իրենց դրամավարկային քաղաքականությունները, մասնավորապես՝ կտրուկ նվազեցրեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որն ուղղակիորեն նպաստում է վարկային տոկոսադրույքների իջեցմանը՝ առաջացնելով գնաճային ճնշումներ։ 2020 թվականի մարտի 17-ից մի քանի փուլով ՀՀ կենտրոնական բանկը նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և այսօր՝ սեպտեմբերի 15-ի նիստում որոշվել է կրկին նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 4,25 տոկոս։

Այս տարվա ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը ենթադրում էր, որ առևտրային բանկերի վարկերի տոկոսադրույքները պետք է իջնեին, սակայն պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է ճիշտ հակառակը։ Եթե 2019 թվականի դեկտեմբերին (վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5,5 տոկոս) առևտրային բանկերի՝ մինչև մեկ տարի միայն դրամով տրամադրած վարկային տոկոսադրույքը՝ 11,4 տոկոս էր, ապա 2020 թվականի հուլիսին (վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 4,5 տոկոս) վարկային տոկոսադրույքը կազմել է 11,59 տոկոս, այսինքն՝ այս տարի վարկային տոկոսադրույքները ավելի են բարձրացել։

Անշուշտ, պաշտոնատար անձինք սա կարող են բացատրել այս տարվա ճգնաժամային իրավիճակով, ռիսկայնության աճով, բայց դա վարկերի տակ կքած մարդկանց, բիզնեսին շատ քիչ է հետաքրքրում։ Ակնհայտ է, որ գործող իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում ԿԲ-ի գործունեությանը, ինչի արդյունքում՝ ԿԲ-ն շարունակում է սպասարկել միայն բանկային համակարգի շահերը։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica