close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գլոբալ տաքացումն էականորեն ազդել է նաև Վանա լճի ջրի մակարդակի վրա

Տարածաշրջան

16 Սեպտեմբերի 2020, 14:35
 Գլոբալ տաքացումն էականորեն ազդել է նաև Վանա լճի ջրի մակարդակի վրա

Վանա լճի ջրի մակարդակը հետզհետե իջնում է գլոբալ տաքացման հետևանքով: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, ահազանգում են թուրքական լրատվամիջոցները։

Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի աշխարհագրության դասախոս, դոկտոր, պրոֆ․ Ֆարուք Ալաեդդինօղլուն նշել է, թե լճի ջրի մակարդակն այլևս երբեք չի բարձրանա գլոբալ տաքացման պատճառով։ Թուրք պրոֆեսորը նաև հայտնել է, որ ըստ տարվա եղանակների՝ ջրի մակարդակի փոփոխությունները բնականոն երևույթ են, սակայն Վանա լճի մակարդակը, նախկինի համեմատ, լուրջ փոփոխությունների է ենթարկվել։

Նա նաև շեշտել է, որ գլոբալ տաքացումն ազդել է ոչ միայն Վանի, այլ նաև ուրիշ լճերի ջրի մակարդակների վրա, և որ լճերի ջրերն այլևս երբեք չեն բարձրանա, հետևաբար նոր ցամաքային շերտեր կհայտնվեն։ Աշխարհագրության թուրք պրոֆեսորը նաև ընդգծել է, որ Վանում, այնուամենայնիվ, տեղումների քանակի առումով լուրջ փոփոխություններ չեն նկատվում, և որ Վանա լճի ջրի մակարդակի իջեցման հիմնական պատճառը ոչ թե տեղումների քանակի նվազումն է, այլ՝ ջրի շոգիացման ծավալը։

https://www.gazetepusula.net/2020/09/10/kuresel-iklim-degisikligi-nedeniyle-van-golunun-su-seviyesi-dusuyor/?fbclid=IwAR0yzRaVAjTmXpUvf-D0kCsTM8pA9huZp-ssNwSVRzOlOUZKs_EKf5KTv5s

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
26 Հոկտեմբերի 2020, 17:51 ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica