close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր հրավառ նյութերը մտցրիք ԱԺ դահլիճ, իմ անմեղ պաստառը չեք թողնում․ Անի Սամսոնյանը՝ Արարատ Միրզոյանին

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2020, 13:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր հրավառ նյութերը մտցրիք ԱԺ դահլիճ, իմ անմեղ պաստառը չեք թողնում․ Անի Սամսոնյանը՝ Արարատ Միրզոյանին

Պարոն Միրզոյա՛ն, Դուք՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, 2017-18 թթ. հնարավորություն եք ունեցել այս դահլիճ բերելու հրավառ նյութեր և իրականացնել ակցիա. ըստ Yerkir.am-ի՝ նշեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։  

«Հիմա խնդրում եմ բացատրել, թե ես ինչո՞վ կարող եմ խանգարել, եթե իմ պաստառը, իմ անմեղ պաստառը՝ դա ո՛չ հրավառ նյութ է, ո՛չ ծակող գործիք է, ո՛չ որևէ մեկին կարող է վնաս պատճառել, չի կարող մտնել այս ԱԺ դահլիճ, և ես կարողանամ այն ինձ մոտ փակցնել»,- հարցրեց Անի Սամսոնյանը։

Նա խնդրեց, որ ԱԺ նախագահը հրահանգի աշխատակազմին, որ ինքը կարողանա այդ պաստառը մտցնել ներս․ «Հակառակ դեպքում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դուք փորձում եք այստեղ բոլոր ձևերով խեղդել մեր բոլոր ակցիաները»։

Արարատ Միրզոյանը հակադարձեց, որ ոչ մեկին չի պատրաստվում խեղդել և կհասկանա ինչի մասին է խոսքը։

«Ինչ վերաբերում է իմ՝ ֆաերները ներս բերելու դեպքին, անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում, և․․․ էդպես ստացվեց»,-արդարացավ նա։

Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այդ պաստառի հետ նկարվեցին ԱԺ դահլիճում և հրապարակեցին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

Մանրամասն՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica