close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը դաշնակցականների արկղերը դեռ չի լցրել քրեական գործերով

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2020, 11:38
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը դաշնակցականների արկղերը դեռ չի լցրել քրեական գործերով

Արդեն մեկ տարի անցել է Արայիկ Հարությունյանի հայտարարությունից, որ իր իրերը հավաքելու համար՝ դաշնակցական երիտասարդների բերած արկղերը լցնելու է տասնյակ քրեական գործերով, բայց արկղերը դեռ դատարկ են, ինչո՞ւ. ըստ Yerkir.am-ի՝ հրացրին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին մամուլի ասուլիսում։

«Գրեթե բոլոր նախարարություններում կոռուպցիոն դեպքեր բացահայտվեցին, բայց Ձեր ղեկավարած գերատեսչությունում ականատես չեղանք բացահայտումների: Գուցե Դո՞ւք անհրաժեշտ քայլեր չեք ձեռնարկել դրանք բացահայտելու համար»,- հարցրեց լրագրողը։

Արայիկ Հարությունյանը խորհուրդ տվեց հետևել դատախազության հայտարարություններին և տեսնել տասնյակ և հարյուրավոր գործեր, որոնք 2 տարվա ընթացքում բացահայտվել են։

«Ի՞նչ է նշանակում՝ ձեր ոլորտում չեն բացահայտվել: Դուք հետևո՞ւմ եք դատախազության հաղորդագրություններին: Վստահաբար՝ ոչ։ Դրանք վերաբերում են տասնյակ և հարյուր միլիոնավոր չարաշահումներին և տասնյակ և հարյուր պաշտոնյաների, որոնք ոլորտում թույլ են տվել այդ չարաշահումները»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Նա նշեց, որ կոռուպցիոն դեպքեր բացահայտելը ամենևին նախարարության գործառույթը չէ, բայց բոլոր այն դեպքերում, երբ ուսումնասիրության արդյունքում ունենում են նման բացահայտումներ, անպայման ուղարկում են կառավարություն։

«Ինչ վերաբերում է արկղերին, դա պարզապես տեխնիկայի գործ է, որովհետև դա կարելի է անել մի քանի ժամում։ Որովհետև կարելի է այդ ցանկը վերցնել դատախազությունից, սիրուն արկղերով փաթեթավորել այդ գործերը և ուղարկել Դաշնակցությանը։ Այն ժամանակ չեմ արել, որովհետև իրենք հանգստացան և գնացին տներով, և ես ավելորդ չէի ցանկանում, որ իրավիճակն այդ ուղղությամբ բարդանա։ Բայց եթե նրանք շարունակեն, ես էլ կվերանայեմ իմ գործելաոճը»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ դրանք ցանկերով կախված են նախարարության կայքում, և բոլորը վերաբերում են նախորդ իշխանության, այդ թվում՝ դաշնակցական նախարարի օրոք տեղի ունեցած չարաշահումներին դպրոցներում, ուսումնական տարբեր հաստատություններում։

Մանրամասն՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica