close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եղիսաբեթ II-ը 2021 թվականից կդադարի Բարբադոսի ղեկավարը լինել

Աշխարհ

16 Սեպտեմբերի 2020, 10:41
 Եղիսաբեթ II-ը 2021 թվականից կդադարի Բարբադոսի ղեկավարը լինել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կդադարի ղեկավարել Բարբադոս կղզին. 2021 թվականին այն պաշտոնապես հանրապետություն կդառնա։ Այս մասին հայտարարել է Բարբադոսի գեներալ-նահանգապետ Սանդրա Մեյսոնը տեղական խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացմանը. գրում է Barbados Today-ը։

Այս առնչությամբ Մեյսոնը, մասնավորապես, նշել է. «Եկել է ժամանակն ամբողջությամբ հետևում թողնելու մեր գաղութային անցյալը։ Բարբադոսի բնակիչներին պետության սեփական ղեկավար է պետք։ Բարբադոսը կկատարի լիակատար ինքնիշխանության տանող հաջորդ տրամաբանական քայլն ու հանրապետություն կդառնա մեր անկախության 55-րդ տարեդարձին»:

Հիշեցնենք՝ այս Կարիբյան երկիրն անկախություն է ստացել 1966 թվականին։ Այն պետություն է Համագործակցության կազմում, որը ղեկավարում է Մեծ Բրիտանիան։ Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագուհին է, որին ներկայացնում է գեներալ-նահանգապետը։

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica