close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում դատարաններին առաջարկվել է հեռավար աշխատել

Տարածաշրջան

16 Սեպտեմբերի 2020, 10:20
 Վրաստանում դատարաններին առաջարկվել է հեռավար աշխատել

Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհուրդն առաջարկել է կորոնավիրուսի համավարակի պատճառով դատական նիստերն անցկացնել հեռավար կարգով: Այս մասին ասել է խորհրդի քարտուղար Գեորգի Միքաուտաձեն. գրում է newsgeorgia.ge-ն:

Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ վարակվածների թիվն աճում է, մենք ընդունեցինք առաջարկություններ գործընթացները հեռավար կարգով անցկացնելու վերաբերյալ: Բացի այդ՝ պաշտոնյաները, պայմանավորված իրենց իսկ անվտանգությունից, պետք է հնարավորինս ձեռնպահ մնան դատարանի շենքերում հայտնվելուց, եթե այդպիսի անհրաժեշտություն չկա: Մենք ունենք կայք, որը սպասարկում է քաղաքացիներին, և նրանք կարող են ստանալ իրենց անհրաժեշտ ծառայությունները»:

Հիշեցնենք՝ վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 170 նոր դեպք, ապաքինվել է 12 մարդ: Այս պահին COVID կենտրոններում շարունակում է մնալ 1 154 վարակակիր. նրանցից 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր, 35-ը` ծանր վիճակում:

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
Արտակ Գալստյանն արդարացվել է
23 Սեպտեմբերի 2020, 16:09 Արտակ Գալստյանն արդարացվել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica