close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրդեհ Արծվաբերդ գյուղում. կա տուժած

Հասարակություն

15 Սեպտեմբերի 2020, 21:12
 Հրդեհ Արծվաբերդ գյուղում. կա տուժած

Սեպտեմբերի 15-ին, ժամը 13։46-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:03-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել են անասնագոմի (80 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը  (մոտ 25 քմ), 2 եղևնի՝ մասամբ և մոտ 3.5 հա խոտածածկույթ:

Անասնագոմի սեփականատեր Ռոստոմ Ծ․-ն (ծնված 1955 թ․) դաստակի շրջանում ստացած այրվածքներով տեղափոխվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica