close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՀԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելն ինքնանպատակ չէ․ Աննա Կոստանյան

Քաղաքական

15 Սեպտեմբերի 2020, 20:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՀԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելն ինքնանպատակ չէ․ Աննա Կոստանյան

Վաղը ԱԺ լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր անվստահությունը կհայտնի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ վերջինիս հրաժարականի պահանջով։ Լիագումար նիստում զեկույցը ներկայացնելու է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ Իսկ դրան զուգահեռ, ԱԺ-ի շենքի դիմաց, տեղի կունենա բողոքի ակցիա՝ նույն պահանջով։

Yerkir.am-ի հետ զրույցում Աննա Կոստանյանն ասաց, որ բողոքի ակցիան կազմակերպվել է ի աջակցություն այն քաղաքացիների, որոնք իրենց դժգոհություններով դիմել են ԼՀԿ-ին․ «Այն մարդիկ, ովքեր տվյալ գերատեսչության պատասխանատուից դժգոհություն ունեն, հրավիրել ենք, որպեսզի վաղը հարցապնդման ներկայացմանը զուգահեռ հայտնեն իրենց աջակցությունը խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցող գործընթացին»։

Մեր այն դիտարկմանը, թե ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ասել է, որ Արայիկ Հարությունյանն ունի «Իմ քայլը» խմբակցության և անձամբ իր աջակցությունը, պատգամավորը նախ ողջունեց Մ. Հայրապետյանի՝ խմբակցության ներսում միմյանց սատարելու այդ քայլը, ապա հստակեցրեց, որ այն հանրության լայն շրջանակին չի վերաբերում։

«Եթե խորհրդարանական մեծամասնությունը և կառավարության տվյալ ներկայացուցիչը սատարում են իրար, դա դեռ չի նշանակում, որ ողջ հանրությունը ևս սատարում է կառավարության տվյալ անդամին։ Խնդիրները բազմաշերտ են, ԼՀԿ-ն ինքնանպատակ չի ձեռնամուխ եղել հարցապնդման ներկայացմանը, որի զեկույցը վաղը կներկայացնենք։ Այս հարցապնդումը գեներացվել է քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրների շուրջ, որը ներկայացրել ենք Կառավարությանը, և, որի արդյունքը կերևա վաղը»,- ասաց պատգամավորը։

Իսկ թե ինչու ընդդիմությունը չի համախմբվում ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի շուրջ՝ հարցին ի պատասխան՝ Ա․ Կոստանյանն ասաց, որ այս պահին նման պոպուլիստական հայտարարությունների անհրաժեշտություն չի տեսնում․ «Մենք տեսնում ենք ընդհանուր պրոցես, եւ կա մեկ պահանջ, որի շուրջ թե՛ քաղաքական միավորները, թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերը իրենց կարծիքներն են հայտնում, որը փաստացի համընկնում է մեր, որպես խորհրդարանական ընդդիմութան, պահանջներին»։

Այդպես կհասնե՞ն ցանկալի արդյունքի՝ պատգամավորը նկատեց, որ դա ժամանակի հարց է․ «Վաղվա նիստի ընթացքում կերևա Կառավարության ադեկվատության աստիճանը, թե որքանով է կառավարությունն արժևորում իր քաղաքացիների, մասնագիտական հանրության կարծիքը։ Եթե նույնիսկ այս պահին չնախատեսվի կառավարության տվյալ անդամի՝ Արայիկ Հարությունյանի, պաշտոնանկության հարցը, կարծում եմ՝ շատ կարճ ժամանակ հետո, Կառավարությունը, հանձինս վարչապետի, հանգելու է այն մտքին, որ այնուամենայնիվ փոփոխությունն անհրաժեշտ է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica