close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շուտով կպարզվի ուսանողների՝ Վրաստանից-ՀՀ մուտք գործելու ժամկետներն ու անցակետի հարցը»․ Շիրակ Թորոսյան

Քաղաքական

15 Սեպտեմբերի 2020, 18:57
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շուտով կպարզվի ուսանողների՝ Վրաստանից-ՀՀ մուտք գործելու ժամկետներն ու անցակետի հարցը»․ Շիրակ Թորոսյան

Ջավախքցի ուսանողների՝ ՀՀ տարածք մուտքի թույլտվության հարցն այսօր արդեն որոշակի լուծում է  ստացել Հայաստանի կառավարության կողմից։ Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք տեղի կունենա առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի կիրառման․ այս մասին ասվում է ՀՀ ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ հայտարարության՝ Վրաստանի իշխանությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ վերոնշյալ քաղաքացիների անխափան տեղաշարժի և սահմանի անցակետում մուտքի կազմակերպման վերաբերյալ: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվություն ստացած Վրաստանի քաղաքացիները պետք է կապ հաստատեն Վրաստանի Արտաքին գործերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի հետ՝ տեղաշարժման անցակետի և ժամկետների մանրամասներին տեղեկանալու համար։

«Կորոնավիրուսով պայմանավորված խստացված պայմաններում մեզ համար ջավախքցի դիմորդների և ուսանողների հարցը լուծելը բարդագույն խնդիր էր»,- անդրադառնալով խնդրին՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ու ներկայացրեց, թե այս տարվա հուլիսից սկսած ինչ խնդիրներ են հաղթահարել ջավախքցի ուսանողների՝ Վրաստանից-Հայաստան մուտքն ապահովելու համար։ Ըստ նրա՝ բանակցությունների արդյունքում սեպտեմբերին Վրաստանից-Հայաստան ժամանող ուսանողների այս խմբաքանակը  ևս կազատվի 14-օրյա ինքնամեկուսացումից եւ ՊՇՌ տեստ հանձնելուց։

«Հիմա մենք ինտենսիվ բանակցությունների մեջ ենք վրացական կողմի հետ, այդ մեծ խմբի անցման պայմանները մանրամասն ճշտելու համար։ Շուտով արդեն պարզ կդառնա ուսանողների այդ խմբաքանակի՝ Վրաստանից-Հայաստան մուտք գործելու ժամկետները, անցակետը եւ այլ մանրամասներ»։

Մեր այն դիտարկմանը, թե ինչ լուծումներ են մշակվել տվյալ ուսանողների՝ դեպի Վրաստան տունդարձի մուտքը հեշտացնելու համար, Շ․ Թորոսյանը նշեց․ «Դա Վրաստանի կարանտինային կանոնների շրջանակներում է, իրենք են որոշում, թե վերադարձի ինչ պայմաններ են սահմանվելու»։

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica