close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում մեկնարկեց 2020-21 ուսումնական տարին

Տարածաշրջան

15 Սեպտեմբերի 2020, 14:34
 Վրաստանում մեկնարկեց 2020-21 ուսումնական տարին

Վրաստանում սեպտեմբերի 15-ից հանրային և մասնավոր դպրոցներում մեկնարկեց 2020-2021 նոր ուսումնական տարին:

Վրաստանի վարչապետի ղեկավարած միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով  խոշոր քաղաքներում ու որոշ գյուղերում ուսումնական գործընթացը բոլոր դասարանների աշակերտների համար մեկնարկում է հեռավար ռեժիմով:

Ներկա պահի դրությամբ հայտնի է, որ ուսումնական գործընթացը դասասենյակներում կանցկացվի հոկտեմբերի 1-ից: Մանկապարտեզները ևս գործունեությունը վերսկսում են հոկտեմբերի 1-ից:

Վրաստանի ԿԳ նախարարության տեղեկատվությամբ՝ չնայած բարդություններին, նոր ուսումնական տարին կարևոր նորություններով է մեկնարկում: 2020-21թ ուս.տարվա շեմին արդեն ավարտվել է 50 հանրային դպրոցների շինարարություն, իսկ ամբողջովին վերանորոգվել է մինչև 800 դպրոց:

Նախարարության տեղեկությամբ՝ դպրոցներն ապահովված են դասագրքերով ու առաջին դասարանցիների համակարգիչներով, որոնք փուլ առ փուլ կհանձնվեն աշակերտներին:

Նոր ուսումնական տարվանից կստեղծվի նաև էլեկտրոնային մատյան, ինչն ավելի կդյուրացնի հեռավար ուսումնական պրոցեսը:

Նշենք՝ նախորդ ուս.տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում Վրաստանի որդեգրած հեռավար ուսուցման համակարգը Եվրոպայում ամենալավ համակարգերից էր: Կորոնավիրուսի դեմ պայքարի մասին խոսելիս Վրաստանի վարչապետը բազմիցս անդրադարձել է կրթական ոլորտում արձանագրած հաջողություններին:

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica