close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսով վարակման 150 նոր դեպք՝ մեկ օրում. մահացել է 2 մարդ

Առողջապահություն

15 Սեպտեմբերի 2020, 11:12
 Կորոնավիրուսով վարակման 150 նոր դեպք՝ մեկ օրում. մահացել է 2 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 150 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46119 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 243704, վերջին մեկ օրում` 2761 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 2975 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 100-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 41941 անձ, վերջին մեկ օրում 248 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 920 է: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 283 է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica