close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում առաջին դասարան է հաճախել 2452 աշակերտ

Արցախ

14 Սեպտեմբերի 2020, 22:27
 Արցախում առաջին դասարան է հաճախել 2452 աշակերտ

2020թ. Արցախի դպրոցներում առաջին դասարան է հաճախել 2452 աշակերտ: Այս մասին «Ապառաժ»-ը տեղեկացել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանից:

Ուսումնական գործընթացը կազմակերպվել է պարետատան պահանջներին ու ցուցումներին համապատասխան: 

Նախորդ տարի առաջին դասանացիների թիվը 2385 էր:

Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանի՝ Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներն այս տարի սեպտեմբերի 1-ի դրությամբ ունեն 928 առաջին դասարանցի:

Հավելենք, որ Արցախի ուսումնական հաստատություններում դասապրոցեսը սկսվել է այսօր՝ սեպտեմբերի 14-ին, իսկ սեպտեմբերի 1-ին բոլոր առաջին դասարանցիները խորհրդանշական ձևաչափում են դպրոց հաճախել:

Լուսանկարները՝ Սաթենիկ Պետրոսյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica