close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջազը Տավուշում․ «Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանին» փառատոնը կայացավ

Մշակույթ

14 Սեպտեմբերի 2020, 22:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջազը Տավուշում․ «Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանին» փառատոնը կայացավ

Տավուշի Բերդ համայնքում Davit Melkonyan Group-ը բացեց «Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանին» փառատոնը, ջազի ծանր հրետանին՝ Վահագն Հայրապետյան Տրիոն ու Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, վերջում տոնը հասցրին բարձրակետին:   

«Մեր այս սահմանամերձ գոտու թիկունքը հենց մշակույթն է։ Մենք մշակույթով ենք ուժեղ»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Վահագն Հայրապետյանը։

Մուտքն ազատ էր, Ջազ ֆեստը՝ Տավուշում, առաջին անգամ։

«Սա խորհրդանշական է և այսօրվանից որոշակի նոր մշակույթ պիտի ստեղծվի և նոր երանգ պիտի տրվի նաև Yerevan Jazz Fest-ին»,-ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Բերդում ու կողքի գյուղերում ապրողները՝ կին-երեխաներով, հարմար տեղավորվեցին խոտի տուկերին՝ Երևանից ավտոբուսներով փառատոնի գնացածների կողքին։

«1966 թվականին ենք տեսել սա, ինչ որ հիմա տեսնում ենք։ Ճիշտ է, իհարկե, մենք՝ մեծերս, ժողովրդական երգի սիրահար ենք, սակայն երիտասարդությունը թող գա, տեսնի»,-ասաց Բերդի բնակչուհի, վաստակաշատ իրավաբան Նունե Պողոսյանը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց սահմանին կանգնած մեր զինվորներին։

Սահմանապահ տղաներին՝ շնորհակալություն, նաև մարզպետ Չոբանյանի կողմից․ «Շնորհակալություն, իհարկե, ՀՀ զինված ուժերին, մեր բանակին՝ շարքայինից մինչև գեներալ, որոնք ապահովում են մեր անդորրը այս պահին և միշտ։ Մեր բանակը ստեղծվել է հաղթանակով և միշտ հաղթող է լինելու»։

Նա նշեց, որ ջազ փառատոնը Տավուշում անցկացնելու գաղափարը հուլիսյան սրացումից հետո է ծնվել։  

«Բերդը, ըստ էության, հայտնված է պատերազմական կիզակետում ոչ միայն այն պատճառով, որ հուլիսյան դեպքերը տեղի են ունեցել հենց այս տարածաշրջանում, այլ այն պատճառով, որ մեր երկրի՝ ՀՀ ամենամեծ սահմանը մեր հակառակորդի հետ, գտնվում է հենց Բերդի տարածաշրջանում։ Մեր գյուղերն ուղղակի սահմանապահի նման մխրճված են մեր երկրի սահմանի վրա և պահում են մեր ժողովրդի, մեր հայրենիքի, մեր պետության ոչ միայն ներկա, այլև ապագա անվտանգությունը»,-ասաց Հայկ Չոբանյանը։

Վահագն Հայրապետյանը նկատեց, որ մենք մեր հարևաններին «թշնամի» չենք ասում, ասում ենք՝ «հակառակորդ»։ Սա մեկնաբանեց մեր՝ մշակութային էությամբ, քանի որ մշակույթով երբ կրակում ես, չեն զոհվում, այլ խաղաղություն է լինում։

Ջազմենի խոսքով՝ նման համերգները հաջորդ սերնդի համար ճանապարհ են բացում։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․ 

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
Արտակ Գալստյանն արդարացվել է
23 Սեպտեմբերի 2020, 16:09 Արտակ Գալստյանն արդարացվել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica