close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանա լճում ամեն ամառ հազարավոր ֆլամինգոներ են հայտնվում

Տարածաշրջան

9 Սեպտեմբերի 2020, 14:06
 Վանա լճում ամեն ամառ հազարավոր ֆլամինգոներ են հայտնվում

Վանա լիճն ամեն տարի հազարավոր ֆլամինգոների է հյուրընկալում, որոնք պատմական Հայաստանի Ուրմիա լճից այստեղ գալով՝ 4 ամիս մնում են Վանում։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է թուրքական Karsmanset.com լրատվական կայքը։

Աղբյուրի համաձայն՝ Վանա լճի ավազանը հարմար կանգառ է Իրանից դեպի աֆրիկյան երկրներ չվող ֆլամինգոների համար։ Ուրմիա լճից եկած ֆլամինգոները որոշ ժամանակ մնում են Վանա լճի ավազանում, այստեղ մեծացնում իրենց ձագերին, իսկ նոյեմբերի վերջերին՝ չվում աֆրիկյան երկրներ։

Ֆլամինգոների մեծ երամներ են նկատվում հատկապես Արճեշ (թուրք․ անվանումը՝ Էրջիշ) գավառին ենթակա Չելեբիբաղը և Քասըմբաղը համայնքների ափերին։ Վանի «Յուզյունջյու Յըլ» համալսարանի կենսաբանության բաժնի դասախոս՝ դոկտոր, պրոֆ․Օզդեմիր Ադըզելը թուրքական աղբյուրին հայտնել է, որ Վանա լճի ավազանը չափազանց կարևոր տարածք է թռչունների համար, և որ այստեղ բազմաթիվ թռչնատեսակներ են ապրում։

Թուրք պրոֆեսորը նաև հավելել է․ «Ֆլամինգոները չվող տեսակ են։ Հետևաբար՝ գարնանն են այստեղ գալիս։ Նրանք մասնավորապես այստեղ են չվում մեր երկրի ներքին շրջաններից կամ Հյուսիսային Աֆրիկայից»։

Բաղեշի (թուրք․ անվանումը՝ Բիթլիս) Խլաթ (թուրք․ անվանումը՝ Ահլաթ) գավառից Արճեշ եկած լուսանկարիչ Ֆարուք Քայմաքն իր հերթին նշել է, թե առաջին անգամ է մոտիկից ֆլամինգոներ տեսել, և նրանց լուսանկարելն իրեն մեծ հաճույք է պատճառել։

Քայմաքը նաև ասել է․ «Այսօր Արճեշի ափ եկանք։ Ես էլ ընկերներիս հետ այստեղ եկա՝ ամեն տարի իրենց ավանդական այցը կատարող ֆլամինգոներին կենդանի տեսնելու համար։ Լուսանկարեցի և տեսանկարահանեցի նրանց։ Շատ գեղեցիկ նկարներ ու տեսագրություններ ավելացան մեր արխիվում։ Առաջին անգամ էի իրականում ֆլամինգոներ տեսնում․ շատ տպավորիչ էր»։

http://www.karsmanset.com/haber/van-golu-binlerce-flamingoya-ev-sahipligi-yapiyor-315673.htm?fbclid=IwAR28wUg8mIErvkkOzUL_bCFmGs567cOJlMLHJnnjglHpJBIgGJ25rM0OEjM

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Իսրայելում ջրհեղեղ է
26 Նոյեմբերի 2020, 10:48 Իսրայելում ջրհեղեղ է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica