Կորոնավիրուսով վարակման 199 նոր դեպք՝ մեկ օրում. մահացել է 5 մարդ
Առողջապահություն

Հայաստանում սեպտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 199 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45152 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 224559, վերջին մեկ օրում` 3518 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2945 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 237-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 41023 անձ, վերջին մեկ օրում՝ 431 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 905 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 279 է: