close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շոումեն Նիկոլը ընդդեմ ծայրահեղ ռադիկալ «Սասնա ծռեր»-ի, էքսցենտրիկ ՀԱԿ-ի և Արման Բաբաջանյանի. Արթուր Թովմասյան

Քաղաքական

5 Սեպտեմբերի 2020, 11:37
 Շոումեն Նիկոլը ընդդեմ ծայրահեղ ռադիկալ «Սասնա ծռեր»-ի, էքսցենտրիկ ՀԱԿ-ի և Արման Բաբաջանյանի. Արթուր Թովմասյան
Քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հայաստանյան իրականության մեջ վերջին երկամյա կտրվածքով տեղի ունեցած իրադրություններն ու ընդհանուր զարգացումները մեկ «ռակուրսով» համադրելուց հետո պարզ է դառնում, որ գործող իշխանությունն օրըստօրե սպառում է իրեն: Երկու տարվա ընթացքում Նիկոլը ըստ էության չկարողացավ որևէ շոշափելի ու նյութական բան անել պետության ու ժողովրդի համար։ Նա շարունակում է անել այն, ինչ անում էր 2018 թվականի ապրիլին՝ պայքարում է, բայց տվյալ պարագայում անհասկանալի է, թե ո՞ւմ դեմ: Ակնհայտ է, որ «փրկիչ» Նիկոլը այդպես էլ չդարձավ վարչապետ և մնաց փողոցային ակցիաներ անող գործիչ, մի բան, որ, համաձայնեք, նրա մոտ փայլուն է ստացվում: Փաստացի տեսնում ենք, որ «փրկիչ»-ը իր ձևավորած օրակարգով՝ թե՛ հասարակության մեջ, թե՛ քաղաքական դաշտում, մենակ է մնացել: Քաղաքական դաշտում նույնիսկ հստակ կոնսենսուս կա առ այն, որ նա ի վիճակի չէ երկիր կառավարել ու պետք է հեռանա այս պատասխանատու պաշտոնից․ ի դեպ, այս անվստահությունը, չնայած դանդաղ, բայց նշմարվում է նաև ժողովրդի մոտ:
Այսօր Նիկոլը մնացել է քաղաքականապես միայնակ և չունի հստակ քաղաքական սատարում։ Եթե հաշվի առնենք, որ Նիկոլի թիմում քաղաքականացված անձանց թիվը գրեթե զրոյական է, ապա պատկերը դառնում է ընդհանրական։ Նա ներկայումս կատարում է սահմաններից դուրս քայլեր՝ ելնելով հենց գործնական անհրաժեշտությունից: Գրեթե ապացուցման կարիք չունի այն պնդումը, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանի ներսում աստիճանաբար հանգեցնում է ավտորիտարիզմի, քանի որ ողջ իշխանությունը բացահայտ կերպով կենտրոնանում է նրա ձեռքում։ Ինչ վերաբերում է Նիկոլի քաղաքական «միայնությանը»՝ ակնհայտ է, որ վերջին մի քանի օրերին իշխանության սատելիտ որոշ շրջանակներ, այդ թվում՝ հայտնի լրատվականը, առանձնակի քննադատական վերաբերմունք են դրսևորում գործող իշխանության, ավելի կոնկրետ՝ Նիկոլի նկատմամբ։
Քաղաքական իրադարձություններին հետևող ցանկացած անհատ նկատած կլինի, թե ինչ ջերմեռանդությամբ այս օրերին, երբ դատարանում մեղադրող դատախազը ներկայացրեց «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների վճիռը, և պարզ դարձավ, որ «Ծռերը» «չեն պլստալու», նրանք տոտալ գրոհ սկսեցին Նիկոլի ուղղությամբ։
Մինչդեռ, ընդամենը մեկ տարի առաջ՝ նախորդ տարի սեպտեմբերին, Նիկոլը առանձին հանդիպում էր անցկացրել «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Սէֆիլյանի ու Չուգասզյանի հետ և փակ ռեժիմով քննարկել համագործակցային հարցեր։ Սակայն շատ կարճ ժամանակում պարզ դարձավ, որ Նիկոլը, իրեն բնորոշ ոճով, «քցում» է «Ծռերին»։
Շատերի համար անակնկալ կերպով «փրկիչ»-ի վերջին հարցազրույցին բավականին կոշտ արձագանքեց ՀԱԿ-ը. Լևոն Զուրաբյանը Նիկոլին քննադատող հրապարակմամբ հանդես եկավ՝ նշելով, թե որքան անբովանդակ ու պրիմիտիվ էր BBC-ին տրված վերջինիս հարցազրույցը։ Հավանաբար սա պայմանավորված է այն փաստով, որ Նիկոլն ինքն առիթը բաց չի թողնում և հստակ «սիգնալներ» է ուղարկում ՀԱԿ-ի ուղղությամբ՝ ամենատարբեր առումներով թիրախավորելով իր երբեմնի կուսակցական ու գաղափարական ընկերներին։
Պարզ է մի բան, որ ՀԱԿ-ն այսօր Նիկոլին ավելի շատ է ատում, քան նախկիններին, քանի որ հեգնանքով ու մի տեսակ սարկազմով են խոսում «փրկիչ»-ի ու նրա թիմի մասին՝ ակնարկելով նրանց անփորձությունն ու քաղաքական դիլետանտությունը։
Մյուս քննադատող սեգմենտն Արման Բաբաջանյանի կողմից ձևավորած քաղաքական միավորն է ու նրան սպասարկող լրատվականը։ Բոլորս ենք հիշում, թե ինչ էնտուզիազմով էր նշյալ գործիչը քծնում Նիկոլին, իսկ լրատվականը՝ կուրծք ծեծող հրապարակումներ ներկայացնում՝ նրա քաղաքական քիմքին հաճելի։ Այսօր արդեն նկատվում է, որ բաբաջանյանական «ռասկլադում» ևս հստակ փոփոխություն կա, ավելին, կոնկրետ հանձնարարություն է իջեցված Նիկոլին քննադատելու համար։
Փաստացի ունենք մի իրադրություն, երբ ծայրահեղ ռադիկալ և ակնհայտ արևմտյան ուղղվածություն ունեցող, միաժամանակ՝ հայկական քաղաքական կյանքում էական արժեք չներկայացնող ուժերը հակափաշինյանական ակցիա են նախաձեռնել, ինչը վկայում է առաջիկայում ՀՀ-ում նոր՝ արևմտյան օրակարգի ներդրման հավանական սցենարի մասին։
Հ.Գ. Պոպուլիզմի ու դրա գերակայության շնորհիվ արդի քաղաքական զարգացումների էպիկենտրոնում հիմնական խաղացողներ են դառնում էքսցենտրիկներն ու շոումենները»։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica