close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Չափորոշիչներին ծանոթ չեմ». Լիլիթ Մկրտչյանի՝ ևս մի ստի հետքերով

Քաղաքական

3 Սեպտեմբերի 2020, 15:37
 «Չափորոշիչներին ծանոթ չեմ». Լիլիթ Մկրտչյանի՝ ևս մի ստի հետքերով

Երեկ ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ ՀՀ ԿԳՄՍՆ «Հասարակական գիտություններ / հայոց պատմություն»  չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը հրապարակավ հայտարարել էր, թե «…Հենրիկ Աբրահամյանն այն մարդկանցից էր, որ այս օրերին իր աջակցությունն էր հայտնում ինձ ու դեռ ավելինիր նոր տպագրված գիրքը նվիրեց»: Հիշեցնենք՝ խոսքը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի երկարամյա դասախոս Հենրիկ Աբրահամյանի մասին է, որը վերջերս հրատարակել է իր նոր մենագրությունը:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ վաստակաշատ գիտնականը առարկայական չափորոշիչների քննարկման այս փուլում առանձնապես ակտիվ չի եղել, չի ունեցել որևէ հրապարակային ելույթ, հարցազրույց կամ հրապարակում, հրապարակային որևէ կարծիք չի հայտնել քննարկումների ընթացքում, առանձնապես տարօրինակ էր Լիլիթ Մկրտչյանի այդ հայտարարությունը և խիստ կասկածելի:

Պարզաբանում ստանալու համար դիմեցինք պրոֆ. Հենրիկ Աբրահամյանին: Պարզվեց հետևյալը. ինչպես տասնյակ ուրիշներին, Լիլիթ Մկրտչյանին ևս նա ընդամենը իր գիրքն է նվիրել, իսկ առարկայական չափորոշիչների շուրջ տեղի ունեցող գործընթացներին հետևում է հպանցիկ, բուն նախագծին ծանոթ չէ, հետևաբար և բնականաբար, նման պայմաններում որևէ խոսք անգամ լինել չէր կարող այդ չափորոշիչները պաշտպանելու կամ Լիլիթ Մկրտչյանին «այս օրերին իր աջակցությունը հայտնելու» մասին:

Փաստորեն, հարգարժան պրոֆեսորի քաղաքավարի, հարգալից վերաբերմունքը և գիրք նվիրելու փաստը Լիլիթ Մկրտչյանի երևակայության մեջ կարող են վերածվել ինչ-ինչ «սատարման օպերացիայի», և դա իր էջում հրատապ կարգով ներկայացնում է  «Կարևորի մասին…» չափազանց խորհրդավոր ու ամպագոռգոռ վերնագրով և հուզիչ տեքստով: Դե, պարզ է՝ Լիլիթ Մկրտչյանը գլորված անդունդից ելքեր որոնելու համար ստիպված է մարդկանց գիրք նվիրելու, հնարավոր է՝ շուտով նաև բարևելու փաստերը ներկայացնի որպես աջակցություն, սատարում իրեն կամ առարկայական չափորոշիչներին: Բնականաբար, այդ ամենը հազիվ թե ջնջեն նրա անունը հայ-թուրքական դավաճանական ձեռնարկի հեղինակների ցուցակից: Ձեռնարկ, որում թուրք հեղինակները, նրանց շարքում՝ նաև Լիլիթ Մկրտչյանը, միասնաբար քննադատել են «Հայոց պատմության» դասագրքերում Ապրիլյան քառօրյան որպես հայ ժողովրդի համախմբման, ինքնակազմակերպման, հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրվելու և զինվորի ու բանակի կողքին կանգնելու վառ դրսևորում ներկայացնելու փաստը և այդ ամենը համարել «միլիտարիզմի գաղափարախոսության» դրսևորում պատմության դասագրքերում: Այս քայլերը նույնկերպ  մոռացության չեն տալու Լիլիթ Մկրտչյանի մասնակցությունը Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի հետ համատեղ իրականացված ամոթալի ծրագրերին:  

Իրականում գործ ունենք Լիլիթ Մկրտչյանի հերթական ստի, մոլորեցնող քայլի ու մանկավարժին ոչ վայել պահվածքի հետ:  Շահարկելով պրոֆեսորի հեղինակությունն ու հարգալից վերաբերմունքը, մինևնույն ժամանակ քաջ գիտակցելով, որ հարգարժան գիտնականն արդեն պատկառելի տարիքում է (83 տարեկան), համացանցից ընդհանրապես  չի օգտվում և, հետևաբար, չի կարդալու իր շինծու հայտարարությունը, Լիլիթ Մկրտչյանն իր այդ ճղճիմ քայլով նրան ևս փորձում է ընդգրկել իր հակահայ և վտանգավոր խաղերի մեջ: Իսկ թե որքանո՞վ է բարոյական՝ գիտնական-դասախոսին առանց իր իմացության և պատկառելի տարիքը հաշվի առնելու ներքաշել սեփական շահադիտական ծրագրերի մեջ և այդպիսով խաղալ նրա հեղինակության հետ, կարծում ենք, մեկնաբանության կարիք չկա:

Ստորև բառացի ներկայացնում ենք պարոն Աբրահամյանի հետ մեր խոսակցությունը.  

- Պարո՛ն Աբրահամյան, Ձեր գործընկերուհի Լիլիթ Մկրտչյանը, որը պատմության առարկայական չափորոշիչները մշակող թիմի ղեկավարն է, հրապարակավ հայտարարել է, որ Դուք սատարել եք իրեն այս օրերին: Կուզենայինք իմանալ՝ ինչպե՞ս է դա դրսևորվել. հրապարակային հայտարարություննե՞ր եք արել, կարդացել եք չափորոշիչները և գրե՞լ դրա մասին, թե՞ ինչ-որ այլ կերպ:

-Չէէ, չէ, չէ: Ճիշտն ասած՝ ես գիրք եմ հրատարակել: Նոր մենագրություն՝ նվիրված նաև ԵՊՀ 100-ամյակին, մեր անկախության հռչակման 30-ամյակին և իմ կնոջ ու ծնողներիս հիշատակին: Մենագրություն, աշխատանք, որը նաև նվիրել եմ համալսարանին, ամբիոններին, իմ ընկերներին, գործընկերներին: Լիլիթն էլ իմ ուսանողն է եղել, Համաշխարհային պատմության ամբիոնից է այժմ: Երեկ ես Աշոտ Մելքոնյանին եմ տվել, Յուրա Սուվարյանին, ամբիոններին և մյուսներին, որքան որ կարողացել եմ:

-Այսինքն՝ բոլորին եք նվիրել գիրքը:

Կան որ չեմ հասցրել: Լիլիթի հետ կապնվել ենք, ասել է, որ եկել է, և տվել եմ իրեն: Ես մնացած բաների մեջ չեմ էլ խորացել: Գիտեմ, որ մամուլում գրվում է, խոսեցին մեր Հայոց պատմության ամբիոնի վարիչը, Աշոտ Մելքոնյանը, Էդիկը Մինասյան, որը ևս իմ ուսանողն է եղել, նաև՝ տեղակալը, երբ ես դեկանի պաշտոնակատարն էի, լսել եմ նրանց, բայց անմիջապես ծանոթ չեմ, չգիտեմ, թե ինչը ինչումն է:

-Պարո՛ն Աբրահամյան, այսինքն՝ ընդամենը գիրքն եք նվիրել, և դա ամենևին չի նշանակում, որ Դուք սատարում եք կամ սատարել եք Լիլիթ Մկրտչյանին կամ ներկայացված չափորոշիչներին:

-Այդ մասին ամենևին խոսք չի եղել: Ես ուղղակի հարցրել եմ՝ ինչպես եք և այլն, առանձնապես մենք չենք էլ խորացել, որովհետև դա շատ նուրբ հարց է, մանավանդ, որ ես չեմ էլ նայել այդ չափորոշիչները: Դրանք պետք է ուսումնասիրել, ավելի խորությամբ քննարկել, դա այլ հարց է: Ես, որպես բարոյական պարտք, զանգահարել եմ, ինքը իր գյուղում է եղել, ինձ ասել է՝ «ընկե՛ր Աբրահամյան, ես կգամ, կզանգեմ»: Եկել, զանգել է, և ես համալսարանի մոտ նվիրել եմ իմ գիրքը: Մի քիչ խոսել ենք, հարցրել եմ՝ ինչպես եք, և այլն: Կոնկրետ այդ հարցին մենք չենք էլ անդրադարձել: Ես համացանցին չեմ հետևում և էդպիսի բաներից առանձնապես չեմ օգտվում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ 2020 թ. օգոստոսի 9-ին կայացած «Պատմության չափորոշիչները. հանրային քննարկում» հաղորդման ժամանակ Լիլիթ Մկրտչյանը, ի պատասխան պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի մեղադրանքների, հայտարարեց, որ 2017 թ. հրատարակված և 2019 թ. վերահրատարակված “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») գիրքը քննարկվել է նաև ԳԱԱ պատմության ինստիտուտում, ինչի կապակցությամբ ինստիտուտում հրավիրվել է նիստ, որտեղ Լիլիթ Մկրտչյանը գիտաշխատողների հետ քննարկել է ձեռնարկը, պատասխանել հարցերին և այլն:  

Արձագանքելով տարբեր լրատվամիջոցների գրավոր և բանավոր դիմումներին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն օգոստոսի 20-ին հրապարակեց պաշտոնական հայտարարություն՝ նշելովոր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական բոլոր ստորաբաժանումները՝ գիտական խորհուրդը, տնօրինությունը, ութ բաժինները և Երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը երբևէ իրենց նիստերում չեն քննարկել վերոհիշյալ գրքերը։  Տարածած կեղծիքին պատասխանելու համար ինստիտուտում օգոստոսի 18-ին հրավիրված՝ տնօրինության հեռավար նիստում բոլոր ներկաները (տնօրեն, փոխտնօրեն, գիտքարտուղար, բաժինների վարիչներ, երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ) իրենց վրդովմունքն էին հայտնել Լ. Մկրտչյանի թույլ տված ապատեղեկատվության կապակցությամբ։

No description available.

No description available.

Ո՞րն է մեր ընտրությունը
27 Նոյեմբերի 2020, 19:43 Ո՞րն է մեր ընտրությունը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica