close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մումիան վերադառնում է

Քաղաքական

3 Սեպտեմբերի 2020, 14:35
 Մումիան վերադառնում է

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը գրում է.

«Այն որ բազմաթիվ անգամներ մերժված ու «արխիվացման» եզրին կանգնած ԼՏՊ-ի ու տարբեր երանգի լևոնականների համար 2018ի ժողովրդական շարժումը «հնարավորության պատուհան» բացեց, կասկածից վեր է: Թերևս նույնչափ աներկբա է, որ նրանք նաև ակտիվ մասնակցել են 2018 իրադարձություններին, միգուցե նաև փորձել են դրանք ուղղորդել: Ինչու՞ չհայտնվեցին առաջին շարքերում, չգիտեմ: Կամ չեն ուզել, կամ չեն թողել: Հավանաբար, չեն թողել, հաշվի առնելով այն հուշերը, որ ԼՏՊ-ի մասին ունեն մեր հարյուր հազարավոր հայրենակիցները Հայաստանում և Սփյուռքում (ներառյալ իր իսկ շնորհիվ ձևավորված «Նոր Սփյուռքում»): Սակայն փաստ է, որ մումիան վերադարձավ: Լևոնականներ ԱԺ-ում են, կառավարությունում, Հ1-ի եթերում....
Չէ, նա ակտիվ չէ քաղաքական դաշտում, նա միջամտում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ իր հովանավորյալ կառավարությունը մնում է մենակ՝ իր իսկ եփած բորշչի կաթսայի հետ: Հիշենք հայտնի իլլոգիկ սիլլոգիզմը, երբ նա ազգի դավաճաններ կոչեց նրանց, ովքեր համաձայն չէին կառավարության վարած հակահամաճարակային քաղաքականության հետ: Սակայն նրա վերջին արձագանքը հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների վերաբերյալ բանավեճին՝ ամենամտահոգիչն էր: ԼՏՊ-ն անթաքույց հրճվանքով վերադարձավ իր համար այդքան ատելի թեմային՝ Հայ Դատին ու Հայոց Պահանջատիրությանը, հընթացս նաև մոգոնելով «հայդատականություն» եզրույթը: Զարմանալի չէ, որ նրա հայտնի սպասյակ Ժիրայր Լիպարիտյանը մի քանի օր առաջ նույնպես կիրառեց այդ եզրույթը: Լիպարիտյանը, բացի անհեթեթ պնդման, թե «առանց Ղարաբաղի հարցի լուծման ձախողության են դատապարտված ժողովրդավարություն հաստատելու, իրավունքի երկիր ստեղծելու (...) մեր բոլոր փորձերը» շարունակում է այն ազգակործան թեզը, որ Հայոց Ցեղասպանության միջազգային դատապարտմանը, Ցեղասպանության հետևանքների վերացմանն ու հայերի կորցրած իրավունքների վերականգնմանը միտված քաղաքականությունը խթանում է Թուրքիային կանգնել Ադրբեջանի թիկունքին: Ոգևորության պահին կարկառուն լևոնականը պնդում է. «Ադրբեջանը չհաջողեց ռազմադաշտում հաջողություն ձեռք գցել հուլիսին, սակայն այդ պարտությունը վերածեց ամենամեծ դիվանագիտական հաջողության՝ Թուրքիային վերջնականապես համոզելով, որ դա նաեւ Թուրքիայի պարտությունն է, որպեսզի Թուրքիային լիովին ներգրավի խնդրի մեջ»: Այսնինքն ի՞նչ, Ադրբեջանին չհաղթենք, որ «Թուրքիան լիովին չներգրավի խնդրի մեջ», միգուցե՞ միանգամից անվերապահ կապիտուլյացիա հայտարարենք:
Լիպարիտյանին հիշեցնեմ, որ Թուրքիան վաղուցվանից է լիովին ընդգրկված արցախյան խնդրում և ընդգրկվեց այն ժամանակ, երբ ԼՏՊ-ն ամեն ջանք թափում էր Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար: Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակեց 1993-ին, երբ ԼՏՊ վարած պետական քաղաքականությունը «հակահայդատականությունն» էր: Սահմանը փակեց, երբ մենք էական հաջողություններ արձանագրեցինք արցախյան ռազմաճակատում: Վստահ եմ, ինքը դա գիտի, վստահ եմ գիտի, որ արցախյան հարցում որևէ առաջընթաց չարձանագրվեց նաև տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո: Գիտի, բայց շարունակում է....
Վերջում չզլանամ հիշեցնել, որ հանդերձյալ աշխարհից վերադարձած մումիան ևս մեկ անգամ պարտվեց ու վեադարձավ դժոխք: Այնպես որ, մի փորձեք վերակենդանացնել ձեր պարտվողականության քարոզները: Ուժն է ծնում իրավունք, իսկ անպաշտպանությունը երբեք պաշտպանություն չի ապահովում.....»:
 
Արցախի ճանաչման պահն է
25 Հոկտեմբերի 2020, 15:37 Արցախի ճանաչման պահն է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica