close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխարհազոր կազմավորելու գաղափարը ոչ միայն ընդունելի է, այլև անհրաժեշտ. Արծվիկ Մինասյան

Քաղաքական

2 Սեպտեմբերի 2020, 23:45
 Աշխարհազոր կազմավորելու գաղափարը ոչ միայն ընդունելի է, այլև անհրաժեշտ. Արծվիկ Մինասյան

Աշխարհազոր կազմավորելու նախագիծը դեռ կատարելագործման կարիք ունի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 2-ին Եռաբլուրում կազմակերպված մոմավառության ժամանակ ասաց  ՀՅԴ գործիչ Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով աշխարհազորի ստեղծման ՊՆ նախագծին:

«Դրա ստեղծման կարիք միանշանակ կա և դրա ստեղծումը  մեր բարձրաձայնած խնդիրների լուծումներից մեկն է: Նախագիծը դեռ կատարելագործման անհրաժեշտություն ունի, բայց գաղափարն ինքնին ոչ միայն ընդունելի է, այլ նաև անհրաժեշտ է, քանի որ մեր նման երկրում, որը շրջապատված է երկու թշնամիներով, չափազանց կարևոր է, որ ժողովրդական բանակը կամ աշխարհազորը մշտապես լինի»,- ասաց նա:

Նա նշեց, որ սա հնարավորություն կտա մեր բազմահազար քաղաքացիներին մասնակցել մեր  պետականության հարատև ամրապնդմանը  նաև աշխարհազորի միջոցով:

Հարցին` ինչով է պայմանավորված  հիմա նման նախագիծ շրջանառության մեջ դնելը, արդյո˚ք պատերազմի վտանգ կա, թե ոչ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ պատերազմի վտանգ միշտ էլ եղել է։ Ըստ Մինասյանի՝ այս նախագիծը վաղուց հասունացած գաղափար էր և լավ է, որ հիմա կյանքի է կոչվում:

«Այստեղ ես չափազանց կարևորում եմ բանակի հրամանատարական կազմի, այս ակտիվ նախաձեռնողականությունը հենց այս հարցի իրացման մասով, գիտենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ազգ-բանակ հայեցակարգն, ըստ էության,  օրակարգից հանվել էր և հիմա լավ է, եթե իշխանությունը եկել է այդ գիտակցության, դա միայն ողջունելի է, քանի որ նմանատիպ նախաձեռնությւններն անհրաժեշտություն են: Միայն մնում է, որ բոլոր այն բացասական  վարքագծերը, որոնք դրսևորում են` կապված Արցախյան ազատագրական պայքարի և Ապրիլյան հերոսաամարտի վերաբերյալ, թողնեն մի կողմ, քանի որ մենք ունեցել ենք ռազմաքաղաքական հաջողություն և չպետք է ստվերել այդ հաջողությունը, ամենատարբեր քաղաքական շահախնդրությունից ելնելով»,-հավելեց նա:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ  հակադարձել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն ասածին, որը նշել էր`  Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու անօդաչու թռչող սարքերը չեն հասել Ստեփանակերտ, Արայիկ Հարությունյանը ասել էր, որ  ոչ թե մեկը,  մի քանիսն են եղել, որոնցից մեկն էլ խոցվել է:

Արծվիկ Մինասյանը անդրադառնալով Արայիկ Հարությունյանի ասածին նշեց.

«Չգիտեմ` Արցախի նախագահն ինչ է հետապնդում նման բաներ ասելով, քանի որ փաստ է, որ Ստեփանակերտի օդային տարածք ինքնաոչնչացող սարքի մուտք չի արձանագրվել: Ակնհայտ է մեկ բան. Արցախի և Հայաստանի օդային տարածքը ինչքան հնարավոր է՝ եղել է պաշտպանված , և ոչ մի թշնամի, այպես հեշտությամբ, չի կարող մուտք գործել, այլ բան է, որ տեխնոլոգիական զարգացումները 2016 թվականին շատ հաճախ հնարավորություն չէին տալիս արագ բացահայտելու կամ կողմնորոշիչ գործողություններով ոչնչացնելու այդ սարքավորումները, այժմ ավելի ենք առաջ գնացել և ինչու չէ նաև  այդ պարերազմում ներդրված ջանքերը տվել են իրենց արդյունքը»,- հավելեց նա:

Աղբյուրը՝ news.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica