close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ն իր շարքերը լքածների համար համաներում է հայտարարում․ դա չի ենթադրում զղջումնագիր գրելու անհրաժեշտություն․ Ա. Համբարձումյան

Քաղաքական

2 Սեպտեմբերի 2020, 17:35
 ՀՅԴ-ն իր շարքերը լքածների համար համաներում է հայտարարում․ դա չի ենթադրում զղջումնագիր գրելու անհրաժեշտություն․ Ա. Համբարձումյան

New Armenia.am – ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը։

-Պարո՛ն Համբարձումյան,  ի՞նչ նպատակով է ՀՅԴ Բյուրոն  համաներում հայտարարում բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, ովքեր հեռացվել կամ հրաժարվել են ՀՅԴ շարքերից։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս առումով։

-Հայտարարությունը պայմանավորված է Դաշնակցության 130 ամյակով։ Նման նախադեպ էլի ենք ունեցել՝ 1990 թվականին ևս նման նախաձեռնությամբ հանդես ենք եկել, այսինքն՝ աննախադեպ երևույթ չէ սա Դաշնակցության պատմության մեջ։ Ակնկալիքների առումով՝ հստակ պատկերացում, բնականաբար, չունենք, ընթացքը ցույց կտա։ Բոլոր դիմումները դիտարկվելուց հետո վերջնական վճիռը կկայացնի ՀՅԴ Բյուրոն։ Մի քանի չափորոշիչներ ունենք, այդ թվում՝ Դաշնակցությունից հրաժարվելուց կամ հեռացվելուց հետո պետք է հակադաշնակցական ընթացքի մեջ եղած չլինեն։ Եթե մարդիկ նորից դիմում են վերընդունվելու համար, ապա նրանք պետք է գրեն զղջումնագիր և, ըստ այդմ, կուսակցության մարմինների կամ ժողովների կողմից հարցը դառնում է քննարկման առարկա, այս նախաձեռնության շրջանակներում, սակայն, զղջումնագիր գրելու անհրաժեշտություն չկա, բայց յուրաքանչյուր առանձին պարագա դառնալու է քննարկման առարկա։

 -Ժամանակային հստակ սահմանափակում կա՞, այսինքն՝ X թվականից մինչև Y թվականն ընկած ժամանակահատված, ովքեր լքել են, կարող են վերադառնալ, թե՞ բոլորին է վերաբերում։

-Ժամանակ սահմանել ենք դիմումները ներկայացնելու համար՝ մինչև տարեվերջ, այն տրամաբանությամբ, որ վերջին նմանատիպ նախաձեռնությունը եղել է 90 թվականին, խոսքը 90 թվականից հետո Դաշնակցությունից հրաժարված կամ հեռացվածների մասին է։ Բայց խոսքը արտաքսվածներին և առանձնապես ծանր մեղադրանքներով Դաշնակցությունից հեռացվածներին չի վերաբերում։

-2018 թվականի հեղափոխությունից հետո Դաշնակցության շարքերը շատե՞րն են լքել։

-Ստույգ թիվ կդժվարանամ ասել, բայց իմ տիրապետած տվյալներով, կարող եմ ասել, որ այդ թվերը շատ ավելի մեծ չեն եղել նախընթաց ժամանակաշրջանի համեմատ։ Մեզ մոտ կան հստակ կանոնային դրույթներ, պահանջներ, դրանցից դուրս նաև ավանդույթի ուժով ձևավորված բարոյական նորմեր, և այս շրջանակներում կուսակցությունը փորձում է իր շարքերը հնարավորինս կուռ պահել։

-Պարո՛ն Համբարձումյան,  կուսակցությունը մարդկային ռեսուրսի խնդիր ունի՞ և հենց այդ նպատակո՞վ է արվել այս հայտարարությունը։

-Ամենևին ոչ։ Մարդկային ռեսուրսի խնդիր չունենք, և երբեք Դաշնակցությունը իր առջև խնդիր չի դրել մասսայական կուսակցություն դառնալ կամ մեծ թվով անդամներ ունենալ, որովհետև գաղափարական կուսակցության պարագայում դա հնարավոր չէ։ Մենք այն կուսակցություններից չենք, ովքեր հայտարարում են, որ ունեն հարյուր-հազարավոր անդամներ, իսկ ընտրություններից հետո պարզվում է, որ այդ անդամներից ընդամենը տասը տոկոսն է քվեարկում տվյալ կուսակցության օգտին։

Քրիստինե Աղաբեկյան


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica