Մահացած պացիենտները եղել են 64 և 67 տարեկան տղամարդիկ
Առողջապահություն

Մահացած պացիենտները եղել են 64 և 67 տարեկան տղամարդիկ: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահոթյան նախարարությունից։
Սեպտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43878 դեպք, որոնցից 38356-ն` առողջացած, 881-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 206929 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 97 նոր դեպք և 634 առողջացած։