close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Դիդգորոբա» 2020. վրացական ազգային տոնն արգելվել է Թուրքիայի պահանջով

Տարածաշրջան

28 Օգոստոսի 2020, 12:00
 «Դիդգորոբա» 2020. վրացական ազգային տոնն արգելվել է Թուրքիայի պահանջով

Վրաց քաղաքագետ Դավիդ Կուպատաձեն  Dalma.news քառալեզու կայքում ««Դիդգորոբա» 2020. վրացական ժողովրդական տոնն արգելվա՞ծ է» վերնագրով հոդված է հրապարակել, որում ահազանգում է Վրաստանի թուրքացման աղետալի գործընթացի մասին։

«Օգոստոսի 12-ը շատ հատուկ ամսաթիվ է Վրաստանի բնակչության համար: 1121 թ.-ի այս օրը վրացական ականավոր քաղաքական գործիչ Դավիթ IV արքան, որի մականունն էր Ագմաշենեբելի (Շինարար), ջախջախեց Դելդորի ճակատամարտում իրենից բազմիցս գերազանցող սելջուկ-թյուրքերին: Այս ճակատամարտը ճակատագրական էր վրաց ժողովրդի պատմության մեջ, ինչպես Կուլիկովոյի կամ Բորոդինոյի ճակատամարտը ռուսաց պատմության մեջ կամ Տրաֆալգարը՝ անգլիացի ժողովրդի պատմության մեջ:

Դավիթի (Շինարարի) թագավորությանը նախորդել է վրաց ժողովրդի պատմության մեջ ամենադժվար փուլը, որը կոչվում է «Մեծ Թուրետչինա»: Սելջուկյան զավթիչներն այլևս չէին սահմանափակվում կործանարար արշավանքներով, և սկսեցին վրաց ժողովրդի և նրա կենսական տարածքի սիստեմատիկ ոչնչացումը. ոչ միայն սպանում և ստրկության էին մատնում մարդկանց, այլև ավերում բնակարաններ, ոչնչացնում դաշտեր, մրգատու և խաղողի այգիներ: Դա իսկական ցեղասպանություն էր: Դավիթ թագավորին հաջողվեց ոչ միայն փրկել մահացող պետությունը, այլև վերականգնել նրա ուժը, իսկ Դիդգորիում նա ջախջախեց սելջուկյան հսկայական բանակը, որն ուներ թվային զգալի գերազանցություն:

Ավանդաբար, օգոստոսի 12-ին, Դիդգորոյի հուշահամալիրի տարածքում, որն իրականում թանգարան է բաց երկնքի տակ, հավաքվում են հասարակության ներկայացուցիչներ, տեղի են ունենում թատերական ներկայացումներ, անցկացվում են վրացական ժողովրդական արտադրության և արվեստի գործերի, ավանդական հագուստի, խոհանոցային տոնավաճառներ, ֆոլկլորային համույթների և վրացական էստրադայի աստղերի համերգներ, մարզիկների մրցումներ:

Միանգամայն բնական էր, որ այս մասշտաբի տոնակատարությունները բացում էին կառավարության ներկայացուցիչները: Ոչ վաղ անցյալում, Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն, Դիդգորոբայի տոնակատարության ժամանակ, բարձրաձայն տեղեկացրեց բոլորին, որ այս մարտը շարունակվում է մինչ օրս յուրաքանչյուր վրացու սրտում: Միանգամայն բնական էր նաև, որ ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներից մեկը՝ Նուկրի Քանթարիան, խորհրդարան ներկայացրեց օրինագիծ, որը նախատեսում էր աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարել՝ հաստատելու համար մեկ այլ պետական տոն՝ Դիդգորի (Դիդգորոբա) ճակատամարտում Հաղթանակի օրը:

Միանգամայն բնական էր նաև, որ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց դրան, բայց հետո բոլորովին անբնական դարձավ, որ այս հարցը հանկարծակի «փակվեց»: Նման անհասկանալի որոշման պատճառը շատ արագ պարզվեց: Փաստն այն է, որ Վրաստանում Թուրքիայի նախկին դեսպանը սուր քննադատության ենթարկեց այս որոշումը: Այս ամենը նշված էր դիվանագիտական փաթեթում, իսկ տեքստում ասվում էր. «Թուրքիայի դեսպանատունը բարեկամաբար խնդրել է չընդունել օրինագիծը ներկայիս տեսքով»: Դեսպանատնից բացատրեցին, որ դա թուրքերի պարտության օրն է, և վրացական կողմից այն նշելու որոշումը կարող է անախորժություն առաջացնել երկկողմ հարաբերություններում:

Թուրքիայի դիրքորոշումը շատ հստակ ցուցադրվեց: Այդ ժամանակ ոչ ոք նույնիսկ չսկսեց անհանգստանալ այն փաստով, որ Դիդգորիի դաշտում պարտություն կրել են սելջուկ-թյուրքերը, իսկ այսօրվա թուրքերի նախնիները օսմանյան թուրքերն են: Այսօր Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումն այնպիսին է, որ ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ Կենտրոնական Ասիայի բնակիչները թուրքեր են: Էրդողանը չի թաքցնում, որ թուրքական կայսրությունը պետք է վերակենդանանա, և Մեծ Թուրանը պետք է ձգվի Միջերկրական ծովի ափերից մինչև Խաղաղ օվկիանոս (խոսքը գնում է ոչ թե թյուրքերի, այլ հենց թուրք ժողովրդի մասին. թյուրքեր են համարվում թուրքերը, ադրբեջանցիները, ղազախները, ղրղզները, թուրքմենները, ույղուրները և այլ թյուրքական ժողովուրդներ. – Yerkir.am)։

Այս տարի Դիդգորոբայի վերջին տոնակատարության ժամանակ բարձրաստիճան պետական այրեր ընդհանրապես չկային: Սա նշանակում է, որ վրացական իշխանությունները, իրենց կամքով, իսկ ավելի ճիշտ՝ թուրքական իշխանությունների հրամանով, պատրաստ են արգելակել վրաց ժողովրդի ամենակարևոր և ճակատագրական հաղթանակին նվիրված տոնը՝ հարևաններին չնյարդայնացնելու և «երկկողմ հարաբերություններում խնդիրներ չստեղծելու» համար:

Չգիտես ինչու, հենց այդ նույն վրացական իշխանությունները չեն ցուցաբերում այսպիսի զգուշավորություն, վախ և իմաստություն շատ ավելի հզոր հյուսիսային հարևանի (Ռուսաստան՝ խմբ.) նկատմամբ, որն անընդհատ մեղադրվում է վրացական հողերը զավթելու մեջ: Եվ Թուրքիայի դեսպանատան, և՛ թուրքական պետության դիրքորոշումը ծայրաստիճան պարզ է. այո, մենք ձեզ թալանեցինք, սպանեցինք, ստրկացրեցինք, այրեցինք և ոչնչացրեցինք, բայց այս ամենը ձեզ իրավունք չի տալիս տոնել հաղթանակը մեր նկատմամբ, քանի որ դա մեզ վիրավորում է:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի էլ թաքցնում իր ախորժակը. «Մեր շահերը ներառում են Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան և այլ եղբայրական շրջաններ: Շատ պատմաբաններ կարծում են, որ Թուրքիայի սահմանները պետք է ներառեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Քիրքուկը, Բաթումը, Սալոնիկը, Վառնան, Արևմտյան Թրակիան և Էգեյան կղզիները:

Էրդողանի խոսքերը չեն տարբերվում նրա գործերից: Սա գրեթե իսլամական ահաբեկիչներին ուղղակի աջակցություն է, անօրինական ներխուժում սիրիական ինքնիշխան պետության տարածք, աղաղակող ապտակ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին՝ Սուրբ Սոֆիայի տաճարը ցուցադրաբար վերածելով մզկիթի: Թուրքիան և նրա հավատարիմ արբանյակը`Ադրբեջանը, բարձրաձայն օգտագործում են այսպես կոչված փափուկ ուժը Վրաստանի այն շրջաններում, որտեղ կոմպակտ ապրում է մահմեդական բնակչություն:

Առաջին հերթին դրանք են Աջարիան, Քվեմո-Քարթլին, Կախեթին: Հիմնական շեշտը դրված է տնտեսական, կրթական և կրոնական բաղադրիչների վրա: Վրաստանում գործում են հսկայական թվով թուրքամետ հասարակական կազմակերպություններ և հումանիտար նախագծեր: Պաշտոնապես համարվում է, որ նրանց հովանավորում է Միջազգային համագործակցության և զարգացման թուրքական կառավարական գործակալությունը (TIKA):

Թուրքիայի ներթափանցումը Վրաստանի տնտեսություն և ներքաղաքական կյանքի վրա անընդհատ աճող ազդեցությունն արդեն ահագնացող է: Ինչպես գիտեք, թուրքական շինարարական ընկերությունները կառուցել, վերակառուցել և շահագործում են վրացական երկու օդանավակայան՝ Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանները: Վերջինս իսկական քաղաքական սկանդալ է, քանի որ թուրքերն այն օգտագործում են որպես սեփական և միևնույն ժամանակ ունեն լրացուցիչ արտոնություններ:

Փաստն այն է, որ (դեռևս) վրացական Բաթումից հեռավորությունը Թուրքիայի Հոփա քաղաքը փոքր է: Եվ այսպես, Թուրքիայի քաղաքացիները գնում են ավիատոմսեր դեպի Բաթումի, որտեղ նրանց ինքնաթիռի մոտ դիմավորում է առանձին հատուկ ավտոբուս, որը նրանց տեղափոխում է Թուրքիա՝ շրջանցելով մաքսակետերը: Սա նշանակում է, որ Աջարիայի տարածքում գտնվող թուրքերը փաստացի շարժվում են ինչպես իրենց տարածքում:

Վրաստանի հարավային շրջանների իսլամացումը և վրացիների «թուրքացումը» այնպիսի արագություն են ստանում, որ դա չի կարող տագնապ չառաջացնել: Բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցող երիտասարդները առատաձեռն հովանավորություն են ստանում Թուրքիայի պետական հաստատություններից և Ադրբեջանի պետական SOCAR նավթային ընկերությունից: Այս երկրներում ուսման մեկնելու ցանկություն ունեցողների համար դժվարություն չկա: Միևնույն ժամանակ, չի կարելի ուշադրություն չդարձնել ևս մեկ առանձնահատկության: Ցավոք, հայտնի փաստ է, որ արտերկրում կրթություն ստացած վրացի ուսանողների ճնշող մեծամասնությունը նախընտրում է մնալ և աշխատել այս երկրներում: Թուրքիայում իրենց կրթությունը ստացած ուսանողները վերադառնում են և ակտիվ գործունեություն են ծավալում Վրաստանի տարածքում: Այնուամենայնիվ, Վրաստանի ղեկավարությունը մնում է միանգամայն հանգիստ՝ կողքից դիտելով այդ գործընթացները:

Ի՞նչ է մնում սպասել այս դեպքում. ե՞րբ է Սիոնի տաճարը վերածվելու մզկիթի»։

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica