close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի ղեկավարները կատաղած են Բայդենի վրա՝ Էրդողանի վրա նրա հարձակման համար

Սփյուռքի ձայնը

25 Օգոստոսի 2020, 23:58
 Թուրքիայի ղեկավարները կատաղած են Բայդենի վրա՝ Էրդողանի վրա նրա հարձակման համար

«Նյու Յորք թայմս» թերթի խմբագրությունը 2019 թ․ դեկտեմբերի 16-ին հարցազրույց է վերցրել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենից։ Բայդենն իր հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանին անվանել է «բռնակալ», նրան «մեկուսացնելու» կոչ արել և ձգտել նրա «պարտությանը» հաջորդ ընտրություններում:

Չնայած որ հարցազրույցը կայացել է ինը ամիս առաջ և «Նյու Յորք թայմս»-ի կողմից հրապարակվել 2020 թ․ հունվարի 17-ին, Թուրքիայի կառավարությունն ու լրատվամիջոցները որևէ կերպ չեն արձագանքել այն ժամանակ։ Մեկ շաբաթ առաջ, հարցազրույցի հրապարակումից ամիսներ անց, Թուրքիայում հիստերիկ հարձակումների շարք սկսվեց՝ «Նյու Յորք թայմս»-ում Բայդենի մեկնաբանությունների առիթով։

Սկսենք նրանից, թե ինչ է ասել Բայդենը «Նյու Յորք թայմս»-ին անցյալ տարվա դեկտեմբերին.

«Ես շատ ժամանակ եմ անցկացրել նրա [Թուրքիայի նախագահ Էրդողան] հետ: Նա բռնակալ է։ Նա Թուրքիայի նախագահն է և շատ ավելին: Այն, ինչ կարծում եմ, որ պետք է անենք, այժմ այլ մոտեցում որդեգրելն է նրա նկատմամբ՝ հասկացնելով, որ մենք աջակցում ենք ընդդիմության ղեկավարությանը: Հասկացնելով, որ  գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ մեր ունեցած ուղիով, որը մի որոշ ժամանակ աշխատել է՝ միավորելու քուրդ բնակչությանը, որը ցանկացել է մասնակցել գործընթացին իրենց խորհրդարանում ևայլն: Որովհետև պետք է խոսենք այն մասին, որն իրականում համարում ենք սխալ։ Նա պետք է թանկ վճարի։ Նա պետք է թանկ վճարի, թե արդյոք կշարունակենք նրան որոշակի զենքեր վաճառել, թե ոչ: Իրականում, եթե նա ունի [Ռուսաստանի] հակաօդային պաշտպանության համակարգը, որ նրանք թռչում են F-15-երով, նրանք կփորձեն պարզել, թե դա ինչպես անել»։

Բայդենը շարունակեց. «Այսպիսով, ես շատ մտահոգված եմ: Ես շատ մտահոգված եմ։ Բայց ես դեռ այն կարծիքին եմ, որ եթե մենք պետք է ուղղակիորեն ներգրավվեինք այնպես, ինչպես ես անում էի նրանց հետ, որ կարողանանք աջակցել Թուրքիայի ղեկավարության դեռևս գոյություն ունեցող տարրերին, և նրանցից ավելին ստանանք ու խրախուսենք, որպեսզի նրանք կարողանան ստանձնել և հաղթել Էրդողանին: Ո՛չ թե հեղաշրջմամբ, ո՛չ թե հեղաշրջմամբ, այլ ընտրական գործընթացով: Նա կործանվեց։ Նա կործանվեց Ստամբուլում [քաղաքապետի ընտրությունների ժամանակ]:  Նա կործանվեց իր կուսակցությունում։ Իսկ հիմա մենք ի՞նչ ենք անում։ Մենք պարզապես այնտեղ նստել ենք և զիջել։ Եվ վերջին բանը, որ ես կանեի՝ քրդերի հարցում, նրան զիջելն էր։ Բացարձակ վերջին բանը․․․»։

Բայդենը եզրափակեց. «Ես մի քանի հանդիպում եմ ունեցել նրա հետ քրդերի հարցով, և այդ ժամանակ նրանց չէին ճնշել։ Մենք պետք է հստակեցնենք, թե նրանք ինչ են ուզում, քանի որ, վերջիվերջո, Թուրքիան չի ցանկանում հույսը դնել Ռուսաստանի վրա: Նրանք վաղուց են «կծել այդ խնձորից»։ Բայց նրանք պետք է հասկանան, որ մենք չենք պատրաստվում շարունակել խաղալ նրանց հետ նախկինի պես։ Այնպես որ, ես շատ մտահոգված եմ: Ես շատ մտահոգված եմ: Ես շատ մտահոգված եմ մեր օդանավակայանների համար [Թուրքիայում], նաև դրանց հասանելիության համար։ Եվ ես կարծում եմ, որ ահռելի աշխատանք է պետք տանել, որպեսզի կարողանանք համախմբվել մեր դաշնակիցների հետ տարածաշրջանում և պարզել, թե ինչպես կարող ենք մեկուսացնել նրա գործողությունները տարածաշրջանում, հատկապես Արևելյան Միջերկրական ծովում՝ նավթի և մի ամբողջ շարք այլ բաների հետ կապված, որոնք շատ ժամանակ են պահանջում այդ մասին խոսելու համար։ Սակայն իմ պատասխանն է՝ այո, ես անհանգստացած եմ»։

2020 թ․ օգոստոսի 16-ին «Երուսաղեմ փոստը» հայտնեց, որ ի պատասխան Բայդենի վերոհիշյալ մեկնաբանությունների, Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալինը քննադատեց Բայդենին՝ նրան մեղադրելով տգիտության, ամբարտավանության և կեղծավորության մեջ: «Ավարտվել են Թուրքիային հրամայելու օրերը», գրեց նա Թվիթերում։ «Բայց եթե դուք դեռ կարծում եք, որ կարող եք, եղե՛ք մեր հյուրը։ Դուք թանկ կվճարեք»։

Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս հարձակվեց Բայդենի վրա ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո՝ դեմոկրատների նախագահի թեկնածուին անվանելով տգետ։ Խոսելով Բայդենի մեկնաբանությունների մասին, Չավուշօղլուն ասաց. «Տարօրինակ է, որ նման ապատեղեկացվածը ցանկանում է ղեկավարել երկիրը»:

Հասկանալի է, որ Թուրքիայի ղեկավարները վրդովված կլինեն Բայդենից՝ Թուրքիայի նախագահին պաշտոնից հեռացնելու մասին նա խոսքերի համար։ Ավելին, հաշվի առնելով Էրդողանի ջերմ հարաբերությունները նախագահ Թրամփի հետ, հասկանալի է նաև, որ Թուրքիայի ղեկավարները չեն ցանկանա, որ Թրամփը փոխարինվի Բայդենով: Մի քանի օր առաջ Թրամփը Fox News-ին ասել է, որ Էրդողանը լսում է իրեն։ Իրականում հակառակն է՝ Թրամփն է, որ լսում է Էրդողանին և կատարում նրա հրամանները։

Այնուամենայնիվ, թուրք ղեկավարներն ավելի խորը պատճառներ ունեն, որպեսզի իրենց հանրությանը կատաղության հասցնեն Բայդենի դեմ: Էրդողանը զբաղված է իր նախընտրած քաղաքական հնարքով՝ իր ժողովրդի ուշադրությունը շեղելու իրենց տնտեսական և սոցիալական զրկանքներից՝ մեղադրելով օտարերկրացուն՝ Բայդենին․․․ Էրդողանը հենվում է նաև Արևմտյան Եվրոպայի, Միացյալ Նահանգների և քրիստոնեության նկատմամբ թուրքական վաղեմի թշնամանքի վրա: Էրդողանը սովոր է բորբոքել իր անկիրթ հետևորդների զգացմունքները, իրեն աջակցելու համար՝ անկախ իր վատ աշխատանքից։ Փոխարենը, Էրդողանը հարմար կերպով թեքվել է դեպի Ռուսատանի և Չինաստանի կողմը՝ չնայած իր երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․․․

Եթե Բայդենը հաղթի նախագահական ընտրություններում,  դեռ հայտնի չէ՝ արդյոք նա կպահպանի իր կոշտ մոտեցումը Էրդողանի և Թուրքիայի նկատմամբ։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica