close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լ. Մկրտչյանի հայտարարությունը բացահայտ կեղծիք է. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Հասարակություն

25 Օգոստոսի 2020, 18:36
 Լ. Մկրտչյանի հայտարարությունը բացահայտ կեղծիք է. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ 2020 թ. օգոստոսի 9-ին կայացած «Պատմության չափորոշիչները. հանրային քննարկում» հաղորդման ժամանակ (ստորև ներկայացվող հղմամբ տեղադրված հաղորդման 37-39-րդ րոպեներ) ՀՀ ԿԳՄՍՆ «Հասարակական գիտություններ / հայոց պատմություն»  չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, ի պատասխան պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի մեղադրանքների, հայտարարեց, որ 2017 թ. հրատարակված և 2019 թ. վերահրատարակված “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») գիրքը քննարկվել է նաև ԳԱԱ պատմության ինստիտուտում, ինչի կապակցությամբ ինստիտուտում հրավիրվել է նիստ, որտեղ Լիլիթ Մկրտչյանը գիտաշխատողների հետ քննարկել է ձեռնարկը, պատասխանել հարցերին և այլն:  

Նույն տեղեկությունը, ի դեպ, որպես պատմության ինստիտուտին ուղղված քննադատություն և Լիլիթ Մկրտչյանին պաշտպանող փաստարկ, տիրաժավորվել և արդեն հնչեցվում է տարբեր լրատվամիջոցներով:

Արձագանքելով տարբեր լրատվամիջոցների գրավոր և բանավոր դիմումներին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն օգոստոսի 20-ին հրապարակեց պաշտոնական հայտարարություն՝ նշելովոր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական բոլոր ստորաբաժանումները՝ գիտական խորհուրդը, տնօրինությունը, ութ բաժինները և Երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը երբևէ իրենց նիստերում չեն քննարկել վերոհիշյալ գրքերը։  

«Բնականաբար նման պաշտոնական առաջարկություն ինստիտուտը չի ստացել և հետևաբար չէր էլ կարող այդպիսի քննարկում կազմակերպել ըստ գոյություն ունեցող ընթացակարգի։ Ուստիև Լ. Մկրտչյանի այդ հայտարարությունը բացահայտ կեղծիք է և նպատակ է ունեցել մոլորեցնել հանրությանն ու կոծկել իրենց խմբի ոչ ազգանպաստ գործունեությունը»,-նշված է ինստիտուտի տարածած հայտարարության մեջ։

Հայտարարությունից տեղեկանում ենք նաև, որ այս կեղծիքին պատասխանելու համար ինստիտուտում օգոստոսի 18-ին հրավիրված տնօրինության հեռավար նիստում բոլոր ներկաները (տնօրեն, փոխտնօրեն, գիտքարտուղար, բաժինների վարիչներ, երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ) իրենց վրդովմունքն են հայտնել Լ. Մկրտչյանի թույլ տված ապատեղեկատվության կապակցությամբ։

Yerkir.am-ը ևս պարզաբանում ստանալու նպատակով հարցում էր ուղարկել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին: Այսօր ստացված գրավոր պարզաբանումն (կցվում է)  ամբողջովին համընկնում է վերոհիշյալ հայտարարության բովանդակության հետ:  

Փաստորեն, իրեն «կեղծիքների և ապատեղեկատվության զոհ» հայտարարած Լիլիթ Մկրտչյանն ինքն է օրը ցերեկով ստում և հասարակությանը մոլորեցնում՝ փորձելով գիտական հեղինակավոր հաստատություններին ևս ներքաշել իր թուրքահաճո և ապազգային գործունեության մեջ: Պարզորոշ է՝ Լիլիթ Մկրտչյանն ու տարիներով իր հետ անչափ վտանգավոր խաղերի մեջ եղած «գաղափարակիցներն» ամեն կերպ փորձում են վերջերս առավել լայն հանրությանը հայտնի դարձած իրենց հակազգային ծրագրերի մասնակից հռչակել հնարավորինս շատ մարդկանց և շրջանակների: Նպատակը մեկն է և շատ պարզունակ. մասնակցության շրջանակը մեծացնելով՝ փոքրացնել իրենց վրա տեղացող հարվածների ուժը և գլորված անդունդից դուրս գալ հնարավորինս քիչ կորուստներով:

Իսկ թե նման աստիճանի սուտն ու խաբեությունները որքանո՞վ են համատեղելի իրեն «մերօրյա կրթության զարգացման ու նորարար մեթոդների ջահակիր» հռչակած Լիլիթ Մկրտչյանի մասնագիտական գործունեության հետ, թող դատի հասարակությունը:

Վ. Սարգսյան 

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
Արտակ Գալստյանն արդարացվել է
23 Սեպտեմբերի 2020, 16:09 Արտակ Գալստյանն արդարացվել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica