close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պռոշյանի ոգին. այսօր Հրաչ Մուրադյանի ծննդյան տարեդարձն է

Հասարակություն

23 Օգոստոսի 2020, 15:38
 Պռոշյանի ոգին. այսօր Հրաչ Մուրադյանի ծննդյան տարեդարձն է

Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը՝ օգոստոսի 23-ին, ազատամարտիկ, Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից, նույն գյուղի երկարամյա ղեկավար, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանանշանակիր, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի ծննդյան օրն է նաև: Այսօր նա կդառնար 57 տարեկան: 2013 թ. զազրելի ոճրագործությունից հետո՝ զավակները, ընտանիքի անդամները, հարազատները, մարտական-կուսակցական ընկերներն ու համագյուղացիները հերոս հայորդու ծննդյան տարեդարձն արդեն 7-րդ անգամ նշեցին Պռոշյանի Ազատամարտի պանթեոնում:  

Բացի ՀՅԴ Պռոշյանի Կոմիտեության անդամներից, նվիրյալ դաշնակականի ամյակի առիթով պանթեոն էին այցելել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու Արտաշես Մխիթարյանը և այլք:

ՀՅԴ Պռոշյանի կոմիտեության անդամ, ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կենտրոնի կազմակերպչական պատասխանատու Վարդան Առուշանյանը Yerkir.am-ի հետ զրույցում փաստեց, որ ինչպես «Դրո Կանայան» կենտրոնում, այնպես էլ գյուղի այլ հաստատություններում նախաձեռնվող բազմաթիվ միջոցառումների շնորհիվ նորօրյա սերնդի շրջանում մշտապես վառ են պահում Պռոշյան գյուղի հերոսների, նրանց շարքում նաև Հրաչ Մուրադյանի մշտավառ հիշատակը:

Հիշեցնենք՝ 2013 թ. ապրիլի 2-ին, օրը ցերեկով, անհասկանալի ու տարօրինակ պայմաններում իր հայրենի գյուղի աշխատավայրի առջև սպանվեց Պռոշյանի գյուղապետ, Արցախյան գոյապայքարի ողջ ընթացքում կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը: Մինչ օրս նողկալի ոճրագործությունը բացահայտված չէ, և ոչ ոք դրա համար առայժմ չի պատժվել:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը սույն թվականի ապրիլի 2-ին, ազատամարտիկի սպանության տարելիցի օրը Yerkir.am-ին տված հարցազրույցում նշել էրոր մեկ տարի առաջ նույն օրը Գլխավոր դատախազության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայից և ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումից անմիջապես հետո գործի քննությունը, որը մինչ այդ կասեցված էր, վերսկսվեց։

«Անցել է մեկ տարի, և մենք կարող ենք ցավով արձանագրել, որ էական առաջընթաց չկա։ Մենք անցնող մեկ տարվա ընթացքում շուրջ չորս անգամ հանդիպել ենք հանրապետության գլխավոր դատախազի հետ, մոտիկից ծանոթացել գործի քննության ընթացքին, տեղեկացել այն քայլերի մասին, որոնք իրականացվում են գործը բացահայտելու ուղղությամբ։ Այդուհանդերձ, նորից եմ կրկնում, պետք է Հրաչ Մուրադյանի սպանության հերթական տարելիցի այս օրը ցավով արձանագրենք, որ ցանկալի տեղաշարժեր դեռևս չկան»,- փաստել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը:

Վ. Սարգսյան

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica