close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք պատռել ենք Սևրը, գլուխ չենք խոնարհի Սևրի առաջ. Էրդողան

Տարածաշրջան

20 Օգոստոսի 2020, 11:52
 Մենք պատռել ենք Սևրը, գլուխ չենք խոնարհի Սևրի առաջ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցցանցերի իր էջում գրառում է կատարել՝ կապված Միջերկրական ծովի արևելքում հենց Թուրքիայի մեղքով առաջացած լարվածության հետ։

«Մենք, որպես ազգ, եթե մեկ դար առաջ Սևրը պատռել և դեն ենք նետել, այսօր էլ Արևելյան Միջերկրականում մեզ պարտադրվել փորձող Սևրի դեմ գլուխ չենք կարող խոնարհել։ Մեր զավակներին չենք կարող հանձնել մի երկիր, որը չի կարողանում սեփական իրավունքները պաշտպանել, թույլ է, անինքնավստահ և քաջության պակաս ունի», - գրել է Էրդողանը։

Նշենք, որ «Սևրի սինդրոմով» տառապող Թուրքիայում մեծ աղմուկ էր բարձրացրել Սևրի դաշնագրի ստորագրման 100-ամյակի առթիվ Հայաստանի կողմից արված հայտարարությունները։ Սակայն Սևրի պայմանագիրը առնչվում է նաև Հունաստանին. ըստ այս պայմանագրի՝ Իզմիրրի շրջանը (Զմյուռնիա) և Ստամբուլի շրջանի մեծ մասը պետք է անցնեին Հունաստանի վերահսկողության տակ, սակայն Լոզանի դաշանգրով այդ ծրագրերը ի չիք դարձան։

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
Արտակ Գալստյանն արդարացվել է
23 Սեպտեմբերի 2020, 16:09 Արտակ Գալստյանն արդարացվել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica